Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են անհապաղ սկսել Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստությունը. Պեսկով

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են անհապաղ սկսել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման կոնկրետ, բովանդակային նախապատրաստական ​​աշխատանքները։

Դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Էր-Ռիադում արտահայտվեց երկու կողմերի քաղաքական կամքը՝ հնարավորինս շուտ կազմակերպելու նման հանդիպում… Մենք պայմանավորվեցինք սկսել կոնկրետ բովանդակային նախապատրաստական ​​աշխատանքները»,-ըստ «Аргументы и факты»-ի՝ նշել է Պեսկովը:

Ավելի վաղ Պուտինը պատմել էր, թե ինչ է ակնկալում Թրամփի հետ հանդիպումից։ Նա նշել է, որ հաճույքով կհանդիպի Թրամփի հետ, սակայն դրա համար «նախապատրաստվել է պետք»։

Տեսանյութեր

Լրահոս