
Յոհանեսբուրգում բացվում է G20-ի երկրների արտգործնախարարների նիստը

Յոհանեսբուրգում Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահությամբ բացվում է Մեծ քսանյակի երկրների (G20) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա նիստը։
Հանդիպման օրակարգում են աշխարհաքաղաքական իրադրության հարցեր:
Նախարարները կքննարկեն դրանցից առավել կարևորները, ներառյալ զինված հակամարտություններն Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Եվրոպայում, և կփորձեն փոխըմբռնման հասնել դրանց լուծման ուղիների շուրջ։
Արտգործնախարարները հանդիպմանը կանդրադառնան նաև պարենային անվտանգության խնդիրներին։ Այդ հարցն այժմ շատ կարևոր է աֆրիկյան երկրների համար։
Յոհանեսբուրգի հանդիպմանը կմասնակցեն արտաքին քաղաքական գերատեսչությունների 15 ղեկավարներ, 4 արտաքին գործերի փոխնախարարներ. ԱՄՆ-ն կներկայացնի Հարավաֆրիկյան Հանրապետությունում Միացյալ Նահանգերի դեսպանության գործերի հավատարմատարը։ Հրավիրվել են նաև G20-ի անդամ չհանդիսացող մի քանի երկրների արտաքին գործերի նախարարներ։ Դրանց թվում են, մասնավորապես, Անգոլան, Եգիպտոսը, Իսպանիան, Նիդեռլանդները, ԱՄԷ-ն, Սինգապուրը: