
Ոչ ոք Ուկրաինային չի կարող ստիպել հանձնվել․ Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինան ենթարկվել է ժամանակակից եվրոպական պատմության ամենասարսափելի ռազմական հարձակմանը և երեք տարվա տոտալ պատերազմին: Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։
«Ուկրաինայի ժողովուրդը և նրա նախագահ Զելենսկին հրաժարվեցին անձնատուր լինել Պուտինի ճնշումներին։
Ոչ ոք Ուկրաինային չի կարող ստիպել հանձնվել: Մենք պաշտպանելու ենք մեր գոյության իրավունքը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Զելենսկիին բռնապետ է անվանել և նրան մեղադրել ընտրություններից հրաժարվելու մեջ։