
Ավստրալիայում շուրջ 160 մանր կետ հայտնվել է Թասմանիայի լողափին

Ավստրալիայի Թասմանիայի նահանգի արևմտյան ափի հեռավոր հատվածներից մեկում 157 մանր կետ հայտնվել է լողափին։ Այս մասին հայտնում է Թասմանիայի բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի դեպարտամենտը։
The Australian պարբերականի տեղեկացմամբ՝ Թասմանիայի զբոսայգիների և վայրի բնության ծառայության պատասխանատու Բրենդոն Քլարկը նշել է, որ կետերը լողափում են եղել 24-ից 48 ժամ, ընդ որում նրանցից 90-ը դեռ ողջ էին փետրվարի 19-ի առավոտվա դրությամբ: Հավանական է, որ կենդանիներից մոտ 60-ն անկել են։Նա նաև նշել է, որ կետերի տեղափոխումը դժվար կլինի տեղանքի անմատչելիության պատճառով՝ հավելելով, որ դժվարություններ կան նաև տեխնիկայի տեղափոխման հարցում:
Նրա խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե ինչի հետևանքով են կենդանիները հայտնվել ափին։
Քլարկը նաև նշել է, որ նմանատիպ դեպք վերջին 50 տարվա ընթացքում գրանցվել է առաջին անգամ: