Բաժիններ՝

Իսրայելական հարձակումների հետևանքով Գազայի հատվածում և Արևմտյան ափին կան զոհեր ու վիրավորներ

Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի արևելյան հատվածում իսրայելական օդուժի անօդաչու թռչող սարքի ռմբակոծության հետևանքով զոհվել է  մեկ քաղաքացի, ևս մեկը վիրավորվել է։ Այս մասին հայտնել է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ ևս 3 պաղեստինցի զոհվել է փետրվարի 19-ի երեկոյան այն բանից հետո, երբ իսրայելական բանակը շրջափակել է Հորդանան գետի Արևմտյան ափի Տուբաս քաղաքից հարավ գտնվող Ֆարաա ճամբարի տներից մեկը:

Իսրայելական բանակը գնդակոծել է պաշարված տունը, ապա ձերբակալել 2 պաղեստինցու և տարել զոհվածների մարմինները։Բացի այդ, Արևմտյան ափին գտնվող Նաբլուսի մարզի Բեյթա քաղաքում իսրայելական զորքերի հետ բախումների ժամանակ 15 տարեկան մեկ երեխա է վիրավորվել։

Եվս երկու երիտասարդ վիրավորվել են իսրայելական ուժերի կողմից Նաբլուսից արևելք գտնվող Բեյթ Ֆուրիկի քաղաքի վրա հարձակման ժամանակ։

Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի պայմանների շարունակական իրականացման շրջանակներում ՀԱՄԱՍ շարժման անդամները փետրվարի 20-ի առավոտյան հավաքվել են Գազայի հատվածի հարավում գտնվող Բանի Սուհեյլա տարածքում՝ հանձնելու 4 իսրայելցի պատանդների դիերը։

Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ ​​շարժման միջև Գազայի հատվածում հրադադար է հաստատվել, որն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս