
Աբխազիան կասեցրել է անձնագրերի տրամադրումը

Աբխազիայի կառավարությունը կասեցրել է հանրապետության քաղաքացիների անձնագրերի տրամադրումը 18 և ավելի բարձր տարիքի անձանց՝ մինչև նախագահական ընտրությունների ավարտը։ Համապատասխան հրամանը ստորագրել է Աբխազիայի վարչապետի պաշտոնակատար Վալերի Բգանբան, հայտնում է ТАСС-ը։
Փետրվարի 15-ին Աբխազիայում անցկացվել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Երկրորդ փուլում, որը նշանակված էր մարտի 1-ին, հինգ թեկնածուներից երկուսն են մնացել՝ Ադգուր Արձինբան և Բադրա Գունբան:
Ընտրությունների առաջին փուլից հետո ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, որ ընտրություններին ընդառաջ հանրապետության իշխանությունները զանգվածաբար աբխազական անձնագրեր էին տրամադրում։ Որոշ դիտորդներ իրենց վարկածը հիմնավորել են այն փաստով, որ շատ ընտրողների ձեռքում եղել են բոլորովին նոր անձնագրեր: