
ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի բոլոր անդամների հետ ինտենսիվ երկխոսություն է ընթանում. Լավրով

Ռուսաստանը զարգացնում է գործընկերային հարաբերություններ բոլոր մայրցամաքների երկրների հետ, և նրանցից մի քանիսի հետ հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։
Դրա մասին Պետդումայում կառավարության ժամին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, Իրանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների բոլոր անդամների հետ. բոլորին թվարկել չի լինի»,- ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունները նույնպես անշեղորեն զարգանում են։ «Ամենամյա բարձր մակարդակի այցերի փոխանակման պրակտիկայի վերսկսման շրջանակում վարչապետ Նարենդրա Մոդին անցյալ տարի այցելեց Մոսկվա։ Տեղի ունեցան բանակցություններ, որոնց արդյունքում ընդունվեց որոշումների նոր փաթեթ, և մենք այժմ աշխատում ենք դրանց իրականացման վրա»,- նշել է Լավրովը։