Էրդողանի վարչակազմը չի մեկնաբանել ՆԱՏՕ-ի մասին Զելենսկու խոսքերը

Թուրքիայի նախագահի աշխատակազմը չի մեկնաբանում Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստին»։

Վլադիմիր Զելենսկին թուրքական CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Էրդողանը աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ապագա անդամակցությանը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առարկություն չունի Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության անհավանականության մասին հայտարարության առթիվ։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջո Բայդենը սխալվել է, երբ ասել է, որ Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչը հանգեցրել է հակամարտության սրացման։

«Մենք այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ չունենք», – ռուսական գործակալությանը հայտնել են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից։

Տեսանյութեր

Լրահոս