Բաքվում դատում են ինքնորոշված Արցախի ղեկավարներին, իսկ ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում. Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ոչ միայն չի ավարտվել, այլև խորացել է։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը, իրականացնելով ցեղասպանություն «հակաահաբեկչական գործողությունների ներքո», ամբողջովին հայաթափեց Արցախը։

«Այսօր էլ հանցագործ պետությունը Բաքվում դատում է ինքնորոշված, օրինական ընտրված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը և մեր մարտական ընկերներին»,- ասաց Օհանյանը՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանություններն այս ուղղությամբ որևէ քայլ չեն անում, փոխարենը չափազանց սխալ որոշումներ են կայացվում կամ քննարկվում, ինչպես օրինակ, Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերի հետկանչումը։

Նրա կարխիքով՝ Արցախի Հանրապետության իշխանությունները, բոլոր ինստիտուտները պետք է շարունակեն գործել, աշխատել և՛ Արցախի ժողովրդի կարգավիճակի, և՛ հավաքական պահելու, և՛ հետագայում Արցախ վերադառնալու առումով։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728