Թուրքիան թույլ չի տա վերաբնակեցնել Գազայի բնակիչներին. Էրդողան

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահն անդրադարձել է պաղեստինցիներին Գազայի հատվածից վերաբնակեցնելու ամերիկյան ծրագրին:

«Մենք վճռականորեն ընդգծել ենք, որ երբեք թույլ չենք տա իրականացնել Իսրայելի կողմից հրահրվող ամերիկյան վարչակազմի անմարդկային, անօրինական ծրագրերը, որոնց նպատակը մեր եղբայրներին Գազայից՝ իրենց հայրենիքից, վտարելն է»,- հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր պաղեստինցիներին Գազայի հատվածից տեղահանելու և հարևան երկրներում վերաբնակեցնելու մասին, ընդգծելով, որ Գազայի վերակառուցումից հետո պաղեստինցիները վերադառնալու իրավունք չեն ունենա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728