
Առանց ընտրությունների բռնապետ, կատակերգու Զելենսկին պետք է արագ գործի, այլապես նրան երկիր չի մնա․ Թրամփ

«Պատկերացրեք՝ համեստ հաջողակ կատակերգու Վլադիմիր Զելենսկին Միացյալ Նահագներին համոզեց ծախսել 350 միլիարդ դոլար՝ ներգրավվելու համար մի պատերազմի մեջ, որում անհնար է հաղթել, և որը երբեք չպետք է սկսվեր, ու պատերազմ, որը նա, առանց ԱՄՆ-ի և «ԹՐԱՄՓ»-ի, երբեք չի կարողանա կարգավորել»,-այս մասին իր X-ի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ-ն 200 միլիարդ դոլարով ավելի է ծախսել, քան Եվրոպան, և Եվրոպայի փողերը երաշխավորված են, մինչդեռ ԱՄՆ-ն դրա դիմաց ոչինչ չի ստանում։ Ինչո՞ւ Քնկոտ Ջո Բայդենը Հավասարեցում չպահանջեց, եթե այս պատերազմը շատ ավելի կարևոր է Եվրոպայի համար, քան մեզ համար. մենք ունենք մի մեծ, գեղեցիկ օվկիանոս՝ որպես բաժանարար։ Ի լրումն այս ամենի, Զելենսկին խոստովանում է, որ գումարի կեսը, որը մենք ուղարկել ենք իրեն, «ԿՈՐԵԼ Է»:
Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնելուց, ուկրաինական հարցումներում շատ ցածր վարկանիշ ունի, և միակ բանը, որում նա հաջողում էր, Բայդենին «ներդաշնակ» նվագակցելն էր։ Առանց ընտրությունների բռնապետ Զելենսկին պետք է արագ գործի, այլապես նրան երկիր չի մնա: Միևնույն ժամանակ, մենք հաջողությամբ բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի շուրջ, ինչը բոլորն ընդունում են, որ միայն «ԹՐԱՄՓ» -ը և Թրամփի վարչակազմն են ի զորու անել:
Բայդենը երբեք չփորձեց, Եվրոպան անընդունակ եղավ խաղաղություն հաստատել, և Զելենսկին, ըստ երևույթին, ցանկանում է պահպանել «կերակրատաշտը»: Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի աշխատանք է կատարել, նրա երկիրը ավերված է, և ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ իզուր են զոհվել»,- գրել է Թրամփը՝ շարունակելով Զելենսկիին ուղղված կատաղի քննադատությունը։