
Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է ավելի քան 129%

Ինֆլյացիայի (գնաճի) հարցում հետազոտություններ իրականացնող թուրքական «ENAG» ընկերությունը տվյալներ է հրապարակել 2024-ի հունվարին գրանցված գնաճի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ Թուրքիայում առկա գնաճը միայն հունվարին կազմել է 9.38 տոկոս: Հետազոտության մեջ տեղ են գտել նաև տարեկան գնաճի վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն՝ այն կազմել է 129.11 տոկոս:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալների համաձայն էլ՝ ամսական գնաճն ամենից քիչ գրանցվել է բնակարանների առուվաճառքում (3.09%), ժամանցային վայրերում, ինչպես նաև մշակույթի ոլորտում (4.70%):
Ամենից շատ թանկացել են հագուստն ու կոշկեղենը (16.42%), սնունդն ու ալկոհոլային խմիչքները (13.64%) և տարատեսակ ապրանքներն ու ծառայությունները (11.09%):