Մի քանի շրջաններում ճանապարհներին իրավիճակը հատկապես լուրջ է։ Բացի այդ, ինչպես հաղորդել է El Periódico թերթը, մոտ 100 տրակտորներից բաղկացած շարասյունը դանդաղորեն շարժվում է դեպի Բարսելոնա։
Բազմաթիվ դասագրքերի հեղինակը պատմության մեջ չի հիշում որևէ դեպք, որ «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերը հանրակրթական դպրոցներ հասնեն սխալներով, խեղաթյուրված, ինչպես այսօր է։
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ջրի մեջ ռադիոակտիվ նյութերի պարունակությունը կազմում է 22 միլիարդ բեկերել այն դեպքում, երբ առավելագույն թույլատրելի քանակը կազմում է 1500 բեկերել։
Հութիների հարձակումներից խույս տալու նպատակով բազմաթիվ էներգետիկ կազմակերպություններ իրենց նավերը դեպի Եվրոպա են ուղարկում Աֆրիկայի հարավով, այլ ոչ թե Սուեզի ջրանցքով, ինչը, սակայն, ինչպես մեծացնում է ֆինանսական ծախսերն, այնպես էլ՝ երկարացնում նավարկության ժամանակը:
Թագավորությունը տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմին իր հաստատակամ դիրքորոշման մասին, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն լինի, քանի դեռ Պաղեստինի անկախ պետությունը չի ճանաչվել 1967 թ. սահմաններում՝ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով, և մինչև Գազայի հատվածում իսրայելական ագրեսիան չդադարի, և բոլոր իսրայելական օկուպացիոն ուժերը չհեռանան Գազայի հատվածից
Միջազգային հանրությունը նախ լուռ հետևել է խաղաղ ժողովրդի վրա հարձակմանը, ապա ավելի քան 100.000 մարդու էթնիկ զտմանը, ապա Ադրբեջանի խնդրանքով սկսել է էթնիկ Ստեփանակերտ քաղաքն անվանել Խանքենդի։ Սակայն միջազգային բոլոր օրենքներով, այդ թվում՝ ԵԽ-ի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն, անունները չեն կարող փոխվել առանց տեղի բնակչության որոշման։
STEP հարթակի նպատակն է մոբիլիզացնել ներդրումները ռազմավարական տեխնոլոգիաների բնագավառում
«Ակնկալելի էր, որ նա հաղթելու է, և կհաղթի, նա այդ քարոզչական ամբողջ ռեսուրսն օգտագործեց՝ Ստեփանակերտում քվեարկելով։ Նա սրանով ցույց տվեց իր 20-ամյա գործունեության արդյունքը, այն, հանուն ինչի Ալիևն Ադրբեջանը պահում էր ռեպրեսիաների, աղքատության, կոռուպցիայի մեջ։ Ստեփանակերտում քվեարկելն այդ վճարն է, որն ադրբեջանցի ժողովուրդը վճարել է այդ ամենի համար»,- նշեց Արմինե Ադիբեկյանը։
Մարիա Զախարովայի բրիֆինգը. ՈՒՂԻՂ
Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը հայտարարել է Արցախի Հանրապետությունից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը հանելու մասին, ըստ ադրբեջանական կողմի, այնտեղ կազմակերպության գրասենյակն իր աշխատակիցներով անելիք չունի։
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Թեմուր Մգեբրիշվիլին հարցազրույց է տվել թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը:
Թաքեր Կառլսոնը X սոցիալական հարթակում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի պայմանավորվածություն ունի։ Կառլսոնը հայտնել էր, որ հարցազրույցը կցուցադրվի իր Tucker Carlson կայքում, ինչպես նաև X սոցիալական հարթակում, որի սեփականատեր Իլոն Մասկը «խոստացել է չարգելափակել» տեսանյութը։
Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել էր 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ Հայաստանի համար Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից։
Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինն է, որը ստեղծվել է 1945 թվականի հունիսին և սկսել է իր գործունեությունը 1946 թվականի ապրիլին։
«Դեղարաբաղացումն» ընդամենը մի փուլ է ազգային ինքնության առանցքային տարրերի տոտալ ոչնչացման ճանապարհին: Հունվարի 19-ին հանդիպելով իրավաբանների հետ՝ վարչապետ Փաշինյանը վստահություն է հայտնել՝ Հայաստանը սկզբունքորեն կարիք ունի նոր Սահմանադրության։ Արմատապես սահմանադրական փոփոխությունը հնարավորություն է տալիս օրենսդրորեն ձևակերպել հայկական պետության հրաժարումն այն սկզբունքներից, որոնք ընկած էին ազգաշինության հիմքում հետխորհրդային երեք տասնամյակների ընթացքում։
Անցյալ շաբաթ Եվրամիության առաջնորդները, ի վերջո համաձայնություն ստանալով նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից, հաստատեցին առաջիկա 4 տարիների ընթացքում ԵՄ բյուջեից Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով տնտեսական և ֆինանսական օգնության հատկացումների ծրագիրը։
Գործադուլի պատճառով Lufthansa-ն չեղարկել է փետրվարի 7-ին պլանավորած 1000 չվերթի 80-90 %-ը: Ավիաընկերությունում նաև հայտարարել են, որ գործադուլի հետևանքով կտուժի ավելի քան 100 հազար ուղևոր:
Պինյերան Չիլին նախագահել է 2010-2014 և 2018-2022 թվականներին։
Հրամանատարությունը հավելում է, որ հրթիռներն արձակվել են Հունաստանին և Մեծ Բրիտանիային պատկանող Star Nasia և Morning Tide նավերի ուղղությամբ: Հաղորդվում է, որ նավերը, կրելով ոչ էական վնաս, կարողացել են շարունակել նավարկությունը և բարեհաջող հասնել իրենց նախանշված վայրը:
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ ԱՊՀ երկրները խիստ շահագրգռված են, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատվի, և աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։
Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ առավոտյան ռուսական ուժերը գրոհել են երկիրը 64 հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով․օդային թիրախներից 44-ը խոցվել են։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է առաջիկայում Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունենալիք հանդիպման մասին:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հարվածների հետևանքով «զոհվել և վիրավորվել են մի քանի խաղաղ բնակիչներ, վնաս է հասցվել պետական և մասնավոր սեփականության օբյեկտների»: Զոհերի և վիրավորների ստույգ թիվը չի նշվում։
Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի մասին։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մեկ քաղաքացի փրկվել էր և տեղափոխվել անվտանգ վայր։
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 250 օրենսդիր, դեմ՝ 180։ Չնայած «կողմ» ձայների գերակշռությանը, օրինագիծը չի հաստատվել, քանի որ այն ներկայացվել էր արագացված ընթացակարգով, և դրա հաստատման համար անհրաժեշտ էին կոնգրեսականների երկու երրորդի ձայները։
Այսօր Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները. ընտրատեղամասերը քվեարկության համար բացվել են ժամը 08:00-ին և կփակվեն ժամը 19:00-ին։
X սոցիալական հարթակում Մոսկվայի ժամանակով փետրվարի 6-ին, ժամը 22։44-ին հրապարակված տեսանյութը մեկ գիշերվա ընթացքում արդեն 54,6 միլիոն դիտում ունի։
Փրկարարները շարունակում են ևս վեց մարդու որոնողական աշխատանքները։ Տարերքի գոտում է գտնվում Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մգեբրիշվիլին։
ՀԱՄԱՍ-ի պատասխանի մանրամասները չեն հրապարակվել, սակայն շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ առաջարկին արձագանքել է «դրական ոգով»։
Բաքվի օդանավակայանում ձերբակալվել, ապա որոշ ժամանակ պահվելուց հետո Թուրքիա է արտաքսվել ԵԱՀԿ դիտորդական առաքելության շվեյցարացի պատվիրակ Նիկ Գուգերը։ Այս կասկածելի իրողությունը, որը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանվել ո՛չ Բաքվի, ո՛չ Շվեյցարիայի կողմից, անհրաժեշտ է դիտարկել Ադրբեջան-Եվրոպա վտանգված երկխոսության լույսի ներքո։