Փետրվարի 7-ին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աշխատակիցները ռադիոակտիվ ջրի արտահոսք են արձանագրել ատոմակայանի տարածքում։
Էնթոնի Բլինքենը մերձավորարևելյան շրջագայության ընթացքում եղել էր նաև Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում, Կատարում, Իսրայելում՝ փորձելով հասնել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի:
Զոհերի հստակ թիվը չի նշվում, սակայն պարբերականը գրում է, որ բախման միջադեպերից մեկի ժամանակ սպանվել են ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Գի Ֆիլիպի առնվազն հինգ կողմնակիցներ։ Հաղորդվում է նաև նրա դեմ անհաջող մահափորձի մասին։
Եղանակը Վրաստանում կտրուկ վատացել է փետրվարի 6-ին: Երկրի արևմուտքում, ինչպես նաև բարձրլեռնային շրջաններում տեղացել է մեծ քանակությամբ ձյուն, ինչը խնդիրներ է առաջացրել ճանապարհներին։
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին` հրապարակային հարձակումների և քննադատությունների փոխարեն քննարկել ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փետրվարի 12-ին նախատեսված այցը Թուրքիա հետաձգվել է։ Այդ մասին ռուսական «РИА Новости»-ին հայտնել է Անկարայում գտնվող դիվանագիտական աղբյուրը։
Ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարվածից Բաղդադում փետրվարի 7-ին զոհվել է «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման բարձրաստիճան հրամանատար Աբու Բաքիր ալ Սաադին, որը պատասխանատու էր համարվում տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա «հարձակումները պլանավորելու և դրանց մասնակցելու համար»։
Թեպետ արդեն մոտ 3 տարի է՝ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովն աշխատում է` որոշակի պարբերականությամբ նիստեր են անում, սակայն պարզվում է, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել, թե որ թվականի քարտեզներով են գծվելու Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները։
Ադրբեջանցիները շարունակում են մեծացնել տեղեկատվական պատերազմի ծավալները՝ ընդդեմ Հայաստանի հանքարդյունաբերության:
Ըստ հրամանատարության՝ «այս պահին չկան տեղեկություններ կողմնակի վնասների կամ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին»։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ինչպես նշված է փաստաթղթում, նախաքննության հիմնական նպատակն էր պարզել՝ արդյոք դիվերսիայի մեջ ներքաշված են եղել Շվեդիայի հպատակներ, և արդյոք Շվեդիայի տարածքն օգտագործվել է հանցագործությունը կատարելու համար՝ «դրանով իսկ ստեղծելով շվեդական շահերին կամ Շվեդիայի անվտանգությանը վնաս պատճառելու վտանգ»։
Ալիևի՝ այսօր Ստեփանակերտում բացված տեղամասում քվեարկելու, ընտրություններում «շռնդալից» հաղթանակի կերտման, առավել ևս՝ դրա բարձր ցուցանիշների ապահովման հարցում անուղղակի, բայց զգալի մասնակցություն ունի Նիկոլ Փաշինյանը։
Ցորենի արտադրանքով զբաղվող ֆերմերների ասոցիացիան պահանջում է երկարաձգել ներկրվող ալյուրի ներմուծման հարկը, իսկ ալյուր ներկրող ընկերություններից մի քանիսը կարծում են, այս ամենը միայն ցորեն ներկրողների համար ջերմոցային պայմաններ ստեղծելու նպատակ է հետապնդում։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն ահազանգեց՝ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակույթն Արցախի Հանրապետությունում, Հայաստանը պետք է պետական մակարդակով այդ ամենը փորձի կանխել։
Չինական Chouzhou Commercial Bank-ը դադարեցրել է գործառնությունները ռուսաստանցի և բելառուսցի հաճախորդների հետ: «Այս մասին հաղորդում է «Վեդոմոստի»-ն` վկայակոչելով աղբյուրների:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է։
Ղրղզստանի լրատվական գործակալության՝ «KABAR»-ի տեղեկացմամբ՝ այդ երկրի նախարարների խորհրդի նախագահ Ակիլբեկ Ժապարովը փետրվարի 8-ից 10-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։
Հաագայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին կլոր-սեղան քննարկման է մասնակցել Նիդերլանդների Թագավորության հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ և լրագրող-վերլուծաբաններ։
«Փաշինյանը հասկացել է՝ Ադրբեջանի պահանջների բավարարումը հանգեցնում է ոչ թե ախորժակի փակման, այլ՝ ախորժակի աճի։ Մյուս կողմից, կարևոր է հասկանալ, որ այս գործընթացը ոչ թե երկկողմ է, այլ արտաքին դերակատարների մասնակցությամբ։ Չի՛ բացառվում, որ սա արտաքին կենտրոններից դրդվող գործընթաց է՝ որոշակի խոստումների դիմաց։ Կարելի է ենթադրել, որ Փաշինյանն ունի հույս, կամ խոստում, որ, եթե կատարի այս պահանջը՝ փոխի Հայաստանի Սահմանադրությունը, Արևմուտքը կարող է Հայաստանի պաշտպանության հարցում քայլեր ձեռնարկել»։
Ադրբեջանում այսօր կայացած արտահերթ նախագահական ընտրություններում նախնական տվյալներով ձայների 93,9 տոկոսով հաղթում է երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևը: Հիմնվելով Քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության լիգայի փորձագետների և ամերիկյան Oracle Advisory Group կազմակերպության համատեղ իրականացրած exit poll-ի արդյունքներին, այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց 9 ամիս բլոկադայի մեջ պահվող Արցախի Հանրապետության և խաղաղ բնակչության դեմ, ցեղասպանության սպառնալիքի տակ բռնի տեղահանեց արցախահայությանը։
Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրությանը․ Փաշինյան
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է 119 տարի առաջ փետրվարի 6-ին Բաքվում տեղի ունեցած հայ-թաթարական բախումներին։
Ուկրաինայի գերագույն ռադան առաջին ընթերցմամբ հավանություն է տվել զորահավաքի մասին օրինագծին: Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի հաղորդագրությունը Telegram-ում։
Անցած գրեթե վեց տարում Փաշինյանը հնարավոր ու անհնար ամեն ջանք գործադրել է՝ Հայաստանի միջազգային դերակատարումը զրոյացնելու, մեր երկիրը սուբյեկտից օբյեկտի վերածելու համար։ Անունը դրել է ինքնիշխանություն, անկախության համար պայքար, իրականում հետևողականորեն փչացրել բոլոր գործընկերների հետ հարաբերությունները, մեծացրել թշնամու ախորժակն ու Հայաստանը զրկել անվտանգության և պաշտպանունակության բոլոր հնարավորություններից։ Ակնհայտ է, որ սա ոչ թե ապիկարության դրսևորում […]
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը առաջարկել է չորս ու կես ամսով հրադադար հաստատել Գազայի հատվածում, որի ընթացքում ազատ կարձակվեն բոլոր պատանդները, Իսրայելը դուրս կբերի իր զորքերը Գազայի հատվածից, և պատերազմին վերջ դնելու համաձայնություն ձեռք կբերվի։Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Սիրիայի տարածքի նշանակությունը հատկապես Իրանի համար շատ ավելի մեծ է աշխարհաքաղաքական և անվտանգային տեսանկյունից՝ հաշվի առնելով Իսրայելի հարևանությունը։
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին Հաագայում հանդիպում է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ դե Ռոնի և հանձնաժողովի՝ խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը ներկայացնող անդամների հետ:
Բա ինչո՞ւ էր բանակցային գործընթացի նպատակը 7 շրջանների վերադարձը. Փաշինյան