Բաժիններ՝

Թուրքիայում ավիաընկերություններից օգտվող ուղևորների թիվը նախատեսվում է հասցնել 230 մլնի

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությանն առընթեր պետական օդանավակայանների վարչությունը վերանայել և հրապարակել է օդանավերի, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին զեկույց։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Թուրքիայում ավիաընկերություններից օգտվող ուղևորների թիվը 222․2 մլնի հասցնելու նպատակը թարմացվել է՝ դառնալով 230մլն։

Զեկույցի համաձայն՝ անցյալ տարի ներառյալ ուղիղ տարանցիկ չվերթներով ուղևորների թիվը կազմել է 214 մլն, իսկ 2024-ին 7․7%-ով աճի դեպքում կանխատեսվում է, որ այն կաճի մինչև 230 մլն, իսկ հաջորդ տարի 239 մլն։ Մինչ զեկույցի վերանայումը ուղևորների թիվը նշվել էր 222․2 մլն։

Միջազգային ուղևորների թիվը, որը նախորդ տարի կազմել էր 122 մլն այս տարի կաճի 4,6% ով՝ հասնելով 128մլն։ Մոտավոր հաշվարկներով՝ 2025 թվականին միջազգային ուղևորների թիվը կկազմի 132 մլն։

Իսկ ներքին ուղևորների թիվը, որը նախորդ տարի կազմել է 91 մլն, այս տարի նախատեսվում է հասցնել 101 մլնի՝ 11,8% աճով։ Նախատեսվում է, որ 2025-ին ներքին ուղևորների թիվը կհասնի 106 մլն։

Նշվում է, որ 2024-ին ներքին օդանավերի շարժը կկազմի 947․834, իսկ միջազգային գծերով օդանավերի երթևեկությունը կհասցվի 859․194-ի։

Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի ողջ օդանավակայաններում բեռնափոխադրումների ծավալը, որն անցյալ տարի կազմել է 4 մլն 211.507 տոննա, այս տարի սպասվում է 4 մլն 142.471 տոննա, իսկ 2025-ին կանխատեսվում է այն հասցնել 4 մլն 281.379 տոննայի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս