Երեկ՝ 2016 թվականի ապրիլի 21-ին հրապարակվեց ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ հրապարակային զեկույցն ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:
Երևանի քաղաքապետի 2016 թվականի ապրիլի 19-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2016թ. ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.
Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող աննախադեպ բարդ իրավիճակը և, ըստ այդմ` ելնելով Արցախի պաշտպանությանը վերաբերող տեղեկատվական ցանկացած արտահոսքի բացառման անհրաժեշտությունից, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ զինվորական ծառայություն իրականացնող ողջ անձնակազմին խնդրում է ձեռնպահ մնալ բջջային հեռախոսով և համացանցով ռազմապաշտպանական բնույթի և ընդհանրապես զինվորական ծառայությանը վերաբերող հարցերի քննարկումից:
Այո, տեղյակ եմ «Известия» օրաթերթում հրապարակմանը, իհարկե տեղյակ եմ, ընթերցել եմ։ Բայց արտաքին քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս մենք առաջնորդվում ենք ոչ թե այս կամ այն թերթային հրապարակումով։ Հիշեցնեմ, որ այս օրերին, ինչպես և նախօրեին, բազմաթիվ հրապարակումներ են եղել իրարամերժ, նույնիսկ իրար շատ խիստ հակասող։
Հիմք ընդունելով «Լես Լաբորատոիրես Սերվիե» դեղագործական ընկերության գրությունը, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2016 թվականի ապրիլի 21-ի թիվ 0101069616 եզրակացությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի ապրիլի 22-ի թիվ 1213-Ա հրամանով դադարեցվել և անվավեր է ճանաչվել «Բիոպարոքս, (ֆուզաֆունգին)» դեղի բոլոր խմբաքանակների շրջանառությունը:
«Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-21 ժամանակահատվածում 4,493 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3,384,195,471 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 21-ին՝ 54,441,478 դրամ՝ փոխանցված 118 անձանց կողմից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդուն:
Նա հորդորել է, որպեսզի հայ գործարարները ևս տեղեկանան բոլոր պարտադիր նորմերին, ինչը կնպաստի, որպեսզի կարողանան ուղղակիորեն աշխատել մանրածախ ոլորտի խոշոր ընկերությունների հետ՝ միաժամանակ վստահեցնելով, որ ո րևէ մրցակցային խնդրի առաջ վերջինները չեն կանգնի, իսկ իրենք պատրաստ են նրանց հետ կնքելու ապրանքի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր: Բանախոսը շեշտել է, որ իրենց ընկերությունը պատրաստ է առավելագույնս ընդառաջելու հայ արտահանողներին, աշխատելու վերջիններիս հետ, մանավանդ որ հայկական մթերքները մեծ պահանջարկ ունեն ռուսական շուկայում:
Մենք համակարծիք ենք, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառման միանշանակ դատապարտումը միջազգային հանրության կողմից հատուկ կարևորություն ունի, որպեսզի Բաքուն պատրանքներ չտածի, թե կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը եւ պետական մարմինների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:
Արփինե Հովհաննիսյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումներից հետո իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն ու դրա շուրջ շահագրգիռ կողմերի հետ ընթացող հանդիպումների ընթացքը:
Լինելով հայրենասեր եւ իր ժողովրդի արժանավոր զավակ՝ Լեւոն Հայրապետյանը տարիներ շարունակ Արցախում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով հայրենի երկրի զարգացմանը: Նրա գործունեության մեջ կարեւոր տեղ է զբաղեցրել նաեւ հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդումը:
Առաջին անգամ չէ, որ Բաքուն ապարդյուն փորձեր է կատարում՝ խեղաթյուրելու ակնհայտ իրականությունը։ Մեր միջազգային գործընկերները ևս շփումների ընթացքում փաստում են, որ, անկասկած, հենց Ադրբեջանն է իրականացրել լայանածավալ հարձակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել, կատարվել են ռազմական հանցագործություններ։
Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 70 անգամ:
Տարրական դասարանների աշակերտները կապահովվեն անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ, ավագ դպրոցները կհամալրվեն նոր դասագրքերով
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2016թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը:
Վարչապետը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրենին
Այս նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին անհրաժեշտ է 2 միջազագային փորձագետ, որոնց վարձելու համար կազմվել է համապատասխան տեխնիկական առաջադրանք: Տեխնիկական առաջադրանքը համաձայնեցվել է հակակոռուպցիոն ռազմավարությամբ գերակա ճանաչված չորս ոլորտների (առողջապահություն, կրթություն և գիտություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն՝ ծառայությունների մատուցման մասով) պետական լիազոր մարմինների և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ:
ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-20 ժամանակահատվածում 4,350 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3,317,677,639 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 20-ին՝ 45,894,276 դրամ՝ փոխանցված 155 անձանց կողմից:
Խաչատրյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:
Հանրապետության պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև ամենամյա Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում ապրիլի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Երևանում էր գտնվում Հյուսիսատլանտյան դաշինքի Բրունսումի համատեղ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:
Այսօր՝ ժամը 06:30-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1984թ. ծնված Մարատ Ռաֆայելի Դանիելյանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին լարվածության հետևանքով անհայտ կորած բոլոր անձանց ճակատագրերը պարզվել են: Այս մասին հայտարարում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործառնությունների տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալը։
Դեսպանության խորհրդականը հանդիպել է նաև նշված հիմնարկի բուժկետի ղեկավարին՝ ծանոթանալով ՀՀ քաղաքացու ամբուլատոր քարտին: Բժիշկը վստահեցրել է, որ քաղաքացին մշտական բժշկական վերահսկողության տակ է, իսկ որովայնի հետ կապված որոշ գանգատների դեպքում նրան ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն: Ըստ վերջին բժշկական եզրակացության՝ որովայնի հետ կապված հարցի առնչությամբ վիրահատական միջամտության կարիք դեռևս չկա: Քաղաքացին սրտանոթային բնույթի որոշ գանգատներ ունի, որոնք ևս գտնվում են բժշկական անձնակազմի ուշադրության կենտրոնում:
Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ:
Այս օրերին, երբ մեզ համար անչափ կարեւոր միջազգային հարթակում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, մենք լրջագույն օրակարգով մեր աշխատանքն ենք անում, լրագրողական, ուզում ենք հավատալ, մի անզգույշ եւ անփույթ հրապարակում դարձել է ոչ միայն հայաստանյան լրատվամիջոցների եւ քաղաքական շրջանակների քննարկման թեման, այլ նաեւ նշյալ ապատեղեկատվությունը գերագույն հաճույքով տիրաժավորում է ադրբեջանական մամուլը։
Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է գրություն առ այն, որ Հովհաննես Մուրադյանը 19.09.2014թ-ից հաշվառված է իրենց կենտրոնում՝ «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում ներկայում ընթանում են մասնաշենքերի ներքին հարդարման, ինժեներական համակարգերի տեղադրման և արտաքին երեսպատման աշխատանքները: Առաջիկա ամիսների ընթացքում կմեկնարկեն նաև բժշկական սարքավորումների, կահույքի և պարագաների մատակարարման աշխատանքները: