«Բիոպարոքս» դեղի շրջանառությունը դադարեցվել է

Հիմք ընդունելով «Լես Լաբորատոիրես Սերվիե» դեղագործական ընկերության գրությունը, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2016 թվականի ապրիլի 21-ի թիվ 0101069616 եզրակացությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի ապրիլի 22-ի թիվ 1213-Ա հրամանով դադարեցվել և անվավեր է ճանաչվել «Բիոպարոքս, (ֆուզաֆունգին)» դեղի բոլոր խմբաքանակների շրջանառությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարարի հանձնարարականով` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքեն առկա բոլոր խմբաքանակները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930