ԼՂ հակամարտության գոտում անհայտ կորած բոլոր անձանց ճակատագրերը պարզվել են. ԿԽՄԿ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին լարվածության հետևանքով անհայտ կորած բոլոր անձանց ճակատագրերը պարզվել են: Այս մասին հայտարարում է  Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործառնությունների տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալը։

«Մենք գնահատում ենք կողմերի ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ պարզել վերջին լարվածության հետևանքով անհայտ կորած հայտարարված բոլոր անձանց ճակատագրերը։ Միևնույն ժամանակ, ավելի քան 4000 մարդ անհայտ է կորել 1992-ից 1994 թվականների հակամարտության ակտիվ փուլի ընթացքում, և նրանց ընտանիքներին դեռևս հայտնի չէ նրանց հետ կատարվածը։ Մեզ համար առաջնային խնդիրներից է պատասխաններ տրամադրել բոլոր այս ընտանիքներին», – ասել է Վիալը։

ԿԽՄԿ-ն ղարաբաղյան հակամարտության գոտում գործում է 1992 թվականից ի վեր: 2016 թ․ ապրիլի 2-ին իրավիճակի վատթարացման կապակցությամբ ԿԽՄԿ-ն առաջարկել է կողմերին իր ծառայությունները՝ հումանիտար կարիքները հասցեագրելու և որպես չեզոք միջնորդ հանդես գալու հարցում։

Նշենք, որ երեկ Բաշ Քարվենդ գյուղի մոտ հայկական կողմին է վերադարձվել զոհված հայ զինծառայող Արգիշտի Գաբոյանի աճյունը:

Տեսանյութեր

Լրահոս