ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կսկսի էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց: Այս մասին նշվում է ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 2-ին տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին աջակցության ցուցաբերելու մասով ավելի վաղ իր կողմից տրված հանձնարարականների ամփոփմանը:
Ապրիլի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացել է հանդիպում արդյունաբերողների հետ:
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների:
Այսօր Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլի 29-ին հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սարգիս Արթուրի Գասպարյանը:
Ապրիլի 29-ին տեղի է ունեցել 2021 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294216) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած հայ աշխատավորի մեծարման միջոցառմանը, որին մասնակցել է ընկերության 7000 աշխատակից:
Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում արևելյան (Մարտունու) ուղղությամբ մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանը (ծնվ. 1991թ.):
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին և հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին։
Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգով (ՊԱՀՀՀ) 2015 թվականին կատարվել է մոտ 145 միլիարդ դրամ անվանական արժեքով արժեթղթերի առաջնային տեղաբաշխում: Այն գրեթե երկու անգամ ավելի է նախորդ` 2014 թվականի ցուցանիշից: Տվյալներն արտացոլված են ԿԲ տարեկան հաշվետվության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 30-ին զինված ուժերի ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարների և մարտահրավերների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Ընդգծելով, որ հակառակորդը ոչ մի առիթ բաց չի թողնում սահմանին լարվածություն ստեղծելու համար, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ սահմանային վերջին աննախադեպ իրադարձությունների խորապատկերում չափազանց կարևոր է առանձնակի ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության, զորքերի տեխնիկական ապահովման և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին:
Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչությունների պետերը, քննարկվել են Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների և պաշտպանական գերատեսչության համագործակցության հեռանկարները:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում Հարկադիր կատարման ծառայությունում իրականացված բարեփոխումների համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ի դեմս ԴԱՀԿ ապահովող ծառայության՝ Հայաստանում այսօր գործում է կայացած գերատեսչություն, որն արդյունավետ իրականացնում է իր առջև դրված խնդիրները:
Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ հիմնականում անկանոն բնույթի:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):
Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասը, Արմեն Հարությունյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար:
Ապրիլի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է թեթև արդյունաբերության ոլորտային խորհրդի նիստը
Մեխակ Ապրեսյանը ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականությունը
ԼՂՀ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Հայտնի են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության միասնական քննությունների օրերը:
Նիստի հիմնական թեման եղել է Ղարաբաղյան հակամարտությունը, նրա շուրջ ձևավորված նոր իրավիճակը և հնարավոր զարգացումները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Արա Այվազյանը ազատել Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հանդիպում է ունեցել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի հետ
ՀՀ բուհերի 2016/2017 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով հատկացվել է 1690 տեղ, որից 1279 տեղ` առանց տարկետման իրավունքի /այդ թվում բանակից զորացրվածների համար 112 տեղ/ և 411 տեղ` տարկետման իրավունքով, որը ներառում է պահուստային 14 տեղ` 5-ը առանց տարկետման իրավունքի և 9-ը` տարկետման իրավունքով:
Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 13 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: