Սեպտեմբերի 23-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ:
Տեղեկացնում ենք նաև, որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված՝ յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվությունից խուսափելու նպատակով հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցը վարելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն:
«Երևան ջազ-ֆեստ 2015»-ի փառատոնային օրերին ի թիվս համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ երաժիշտների Երևանում գտնվող երգահան և երաժիշտ, ջազ և սոուլ վոկալիստ Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան) պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ մշակույթի և երաժշտության ոլորտում ներդրած ավանդի համար։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի դպրոցականների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ։
15-ամյա Սեյրան Մստոյանը ծայրահեղ ծանր վիճակում Հրազդանի ԲԿ-ից շտապբուժօգնության մեքենայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել դեռ հունիսի 28-ին: Ըստ ծնողների` տղան վայր էր ընկել 4-րդ հարկից:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»:
Հայաստան է ժամանել հայ-վիետնամական բարեկամության խմբի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին նաև 1970-1980-ական թվականներին Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանած վիետնամցիները:
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք։
ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետների խումբը, կենտրոնի տնօրեն Արմեն Հովհաննեսի Տանանյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 2-ին և 3-ին ժամը 10:00-ից սկսած Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացնի ԼՂՀ բնակիչների անվճար ընդունելություն, խորհրդատվություն, համապատասխան հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություն:
Հանրապետությունում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա 2072,9 հա խաղողայգիներից բերքահավաքի ենթակա է 1655,8 հա-ն, որից, ըստ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների, սեպտեմբերի 21-ի դրությամբ բերքը հավաքվել է 713 հա-ի վրա։
Հայաստանի Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել Մովսիսյանների ընտանիքին, հարազատներին և մերձավորներին` անվանի պետական գործիչ Արմեն Մովսիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հյուրընկալեց Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս-Ալպեր Լազուր մարզի Ռեգիոնալ խորհրդի պատվիրակությանը, որը ղեկավարում էր խորհրդի նախագահի առաջին տեղակալ Պատրիկ Ալմանդը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խարդախությամբ խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին մեկնել է Մարտունու շրջան և աշխատանքային շրջայցով եղել մի շարք համայնքներում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 21-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Պեկին
«Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ. Արտյոմ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով»:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 09.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով վնասվել են խմելու և ոռոգման ջրագծերը:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է 2015 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ քաղաքացի, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կատարված բռնությունը:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան փողոցում արյունոտ վիճակում տղամարդ է ընկած:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն:
2015թ. սեպտեմբերի 20-ին` ժամը 18:00-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Վալերիկ Դավթյանից հաղորդում է ստացվել, որ որդին՝ Սուրեն Դավթյանը, սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության գնդապետ Վահագն Ստյոպայի Հարությունյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ:
Քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակին, ինչպես նաև Զորավար Անդրանիկ Օզանյանի և Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:
Մեր երկու երկրների միջև սերտ և փոխվստահելի հարաբերությունները Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր արագ և բազմակողմանի զարգացում են ապրել:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և ժողովրդի ու անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության անկախության 24-ամյակի կապակցությամբ Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ:
Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև եղած կապերն ամուր են և երկարատև: Հայ ժողովրդի տոկունության, հյուրասիրության և ստեղծարարության շնորհիվ դուք արժանացել եք աշխարհում շատերի հիացմունքին, որոնց թվում է նաև Միացյալ Նահանգները:
Երջանիկ եմ, որ ապրիլի 24-ին Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման առիթով Երևանում էի՝ հայ ժողովրդի հետ միասին:
Գոհունակությամբ եմ նշում, որ ռուս-հայկական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության վաղեմի ավանդույթների վրա, հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով:
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: