Լևոն Տեր-Պետրոսյանը նիստ է հրավիրել
Հայ Ազգային Կոնգրեսի խորհուրդն ապրիլի 29-ին նիստ է անցկացրել, որը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին տեղեկացրին ՀԱԿ-ից:
Նիստի հիմնական թեման եղել է Ղարաբաղյան հակամարտությունը, նրա շուրջ ձևավորված նոր իրավիճակը և հնարավոր զարգացումները:
Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հիմնահարցի համատեքստում ներքաղաքական նոր իրավիճակի առաջացմանը և Ազգային ժողովում Հայ Ազգային Կոնգրեսի գործունեությանը:
Նիստին հրավիրված են եղել նաև գործընկեր Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները` ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ: