
Բակո Սահակյանը հանդիպել է Արա Վարդանյանի և Պետրոս Թերզյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին և հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին։
Քննարկվել են Արցախի առողջապահության ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերակատարությունը մեր հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում՝ այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վառ դրսեւորումներից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք: