Հայաստանում գտնվող ռուսաստանցի 15 զբոսաշրջային օպերատորները հանդիպել են զբոսաշրջության վարչության պետի հետ

Ապրիլի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում Ռուսաստանի Դաշնությունից (Վորոնեժից, Կուրսկից և Լիպեցկից) ճանաչողական այցով ապրիլի 21-ից Հայաստանում գտնվող 15 զբոսաշրջային օպերատորների հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականությունը:

Հյուրերը կիսվել են Հայաստանի վերաբերյալ իրենց տպավորություններով, բարձր գնահատել Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր և համոզմունք հայտնել, որ առավելագույն ջանքեր կգործադրեն դեպի Հայաստան զբոսաշրջային այցելություններն ակտիվացնելու ուղղությամբ:

Քննարկվել են հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930