
Արցախում գրանցված է 242 հասարակական կազմակերպություն

ԱՀ-ում 2018 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կա գրանցված 242 հասրակական կազմակերպություն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Գայանե Մաքսիմովան:
Մեր զրուցակցի խոսքով` գրանցված հասարակական կազմակերպությունները ծավալում են տարբեր գործունեություններ: «Հիմնականում ՀԿ-ները գործունեություն են ծավալում բարեգործական, սոցիալական, առողջապահական, կրթական-գիտական, մարզամշակութային և այլ ուղղություններով»,-նշել է Գ. Մաքսիմովան:
Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ երիտասարդական-հասարակական կազմակերպությունների նպատակը հայրենասիրական ոգին վառ պահելն է:
«Երիտասարդական կազմակերպությունները հետապնդում են ազգային ավանդույթների վերականգնման, Սփյուռքի հետ կապերի ամրապնդման և ընդլայնման, երիտասարդության միասնականության, հայերանաճանաչության և այլ նպատակներ»,-ավելացրել է Գ. Մաքսիմովան: