Ազգային ժողովի Կանոնակարգ ԱՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների պահանջով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 2-ին հայտարարել է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի հանրային հնչեղություն ստացած հարցերը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցում էին Անվտանգության խորհրդի անդամները, Ազգային ժողովի նախագահի տեղակալը, խմբակցությունների ղեկավարները ու մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները։
Հարցազրույց «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ, բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, նախկինում Օքսֆորդի համալսարանի OxGAPS-ի համակարգող Դենիս Սեմութի հետ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։
Դատախազությունը քրեական գործի հարուցման վերաբերյալ հայտարարություն է տարածել։
Արցախի Հանրապետություն մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը որոշում է կայացրել Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկրտուքի գործով քննարկման ընթացակարգ սկսելու մասին:
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հաստատված հարաբերական կայուն իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – տնտեսագիտական վարչության պետ Սպարտակ Թեւոսյանը, Նախագահի խորհրդականներ Արթուր Սարգսյանը եւ Սլավա Ասրյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ իրենց դիմումների համաձայն:
Պետական սահմանը ապօրինի հատելը։
Հունիսի 1-ին ժամը 19:25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ առանց ՌԴ-ի կողմից հանդուրժող վերաբերմունքի՝ որևէ լուրջ ռազմական գործողություններ Ադրբեջանի և հայկական կողմերի միջև չի կարող լինել»:
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Ա. Կոժինն այսօր իր բրիֆինգի ընթացքում անդրադարձել է լրագրողի կողմից հնչեցված արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ հարցին։
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հարցազրույց է տվել Լայպցիգի «Leipziger Volkszeitung» օրաթերթի գլխավոր խմբագիր Յան Էմենդյորֆերին: Այս թերթը պատկանում է «Madsack» լրատվության միջոցներ տպագրող հրատարակչական կոնցեռնին, որի օրաթերթերը տարվա մեջ ունեն 2,5 միլիոն ընթերցող:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, որ Արցախի որոշիչ ձայնը՝ որպես հակամարտության կողմ, եղել ու մնում է էական գործոն:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է ԱՄՆ Նևադա նահանգում ՀՀ պատվո հյուպատոս Ադրուշան Արմենյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հեռուստատեսության 30-ամյակի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ անդրադարձել է հիմնականում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սեփականատիրոջ հետ վերջերս ունեցած բանակցությունների արդյունքներին:
«Եթե կողմերը դիրքեր են փոխում, դա ի՞նչ է նշանակում: Ինչո՞ւ են փոխվում դիրքերը: Կարծում եմ` պատասխանն ակնհայտ է: Հնարավորության դեպքում Ադրբեջանը կփորձի պարտադրել հակամարտության լուծում ուժի կիրառման միջոցով»,- ասաց Օրանը:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը մայիսի 31-ին ԱԺ լիագումար նիստում ներկայացրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Արցախի Ազգային ժողովը մայիսի 31-ին գումարել է յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:
«Մենք մտադիր ենք ներգրավված մնալ գործընթացի, բանակցությունների մեջ, մենք մտադիր ենք բանակցությունները վարել՝ խաղաղ ճանապարհով կարգավորմանը հասնելու նպատակով: Մենք դա անելու ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: եվ որևէ գործողություն, որը խափանում է խաղաղությանն ուղղված միջավայրի մթնոլորտին, պետք է բացառվի»:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մայիսի 30-ին` ժամը 22:20-ի սահմաններում, մահացել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Սուրեն Սուրենի Այվազյանը: Ա
«Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում թեեւ ողջունել է Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, բայց միաժամանակ նշել է, որ այդ հարցում այնքան էլ լավատես չէ:
Արցախի Հանրապետությունում բջջային կապի միակ օպերատորի գնային քաղաքականությունը շարունակում է անհանգստացնել տեղի բնակիչներին։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մայիսի 28-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում արձանագրված գայլի հարձակման հետևանքով՝ 3 անչափահաս երեխա, մարմնական վնասվածքներով, ժամը 19:10-ին տեղափոխվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում:
«Վստահ չեմ, որ մենք շոշափելի արդյունք կունենանք, բայց կունենանք գոնե վերահսկելի փխրուն խաղաղություն շփման գծում մինչև հակամարտության ամբողջական կարգավորումը»,- ասաց Ալեքսանդր Ռարը: