ՊԲ-ում մեծ կարևորություն են տալիս ոչ միայն մարտավարական առարկաներին, այլև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իմացությանն ու դրանց կիրառմանը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական իրադրությունում:
«Դա ժողովրդավարական նորմերի բացարձակ խախտում էր»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով երեկ Արցախում Բակո Սահակյանի՝ Արցախի նախագահի պաշտոնում երրորդ անգամ վերընտրվելու մասին:
Ռազմական խորհրդի նիստը մեկնարկել է Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ներածական խոսքով, ինչին հաջորդել են ՊԲ հրամանատարի տեղակալների, միավորումների և զորամասերի հրամանատարների ելույթներն ու զեկույցները, որոնցից յուրաքանչյուրն անդրադարձել է իր պատասխանատվության տակ գտնվող ոլորտի ձեռքբերումներին ու թերացումներին:
Ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջնագծում նորից լարվածության աճ է նկատվում: Ակտիվացել են փոքր տրամաչափի հրետանային միջոցները: Հակառակորդը հաճախ է օգտագործում ականանետներ, ՀՀՆ-9, վերջերս նաեւ` ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Այս ամենն ստեղծում է տպավորություն, թե հրետանային մարտեր են: Սակայն, այդ բնորոշումը մի քիչ չափազանցված է, քանի որ այսօր չի գործարկվում երկու կողմերի հրետանային ներուժը:
Ձեր անցած ճանապարհը, փորձը, մեծ ներուժը և անձնական բարձր հատկանիշները հետագայում ևս կնպաստեն Արցախի պետականության ամրապնդմանը, թշնամու նենգ ոտնձգությունների խափանմանը, խաղաղության և կայունության ապահովմանը, ինչպես նաև` երկրի բարգավաճմանը: Դուք արդեն ապացուցել եք Ձեր սերը Արցախի և արցախցու նկատմամբ և որպես այդպիսին կմնաք պատմության մեջ:
«Եթե դա չանեն, կնշանակի, որ միջազգային կառույցները պարզապես չեն հետաքրքրվում մարդասիրական խնդիրներով, և իրենց շատ ավելի է հետաքրքրում խավիարի համը, քան այդ մարդկանց տառապանքները»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին Ճարտարի մարզամշակութային պալատում մասնակցել է Ճարտար քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը:
Ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանը, որն օրերս եղել է Արցախում, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հայկական կողմը հսկայական աշխատանք է տարել մարտական հենակետերի ամրացման և վերազինման ուղղությամբ։
Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում՝ Հադրութ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ։
2017թ. հուլիսի 18-ին Արցախի Հանրապետության ՄԻՊ-ն ընդունել է «Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման և պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի» համանախագահներ Սվետլանա Գանուշկինային, Պաատա Զաքարեիշվիլիին և Բերնհարդ Քլազենին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք Ձեր ազնիվ ծառայությունը մատուցել Արցախին՝ հանուն մեր ընդհանուր առաջընթացի և բարօրության: Խաղաղասեր և հերոսական մեր ժողորվրդի արշալույսները թող մշտապես խաղաղ լինեն»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:
Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առիթով:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն առնչվող հայտարարությանը:
Արցախցին արդեն երկար տարիներ կարողանում է ապացուցել, որ ինքն օրինակելի պետություն է կառուցել, որ Արցախում գործում են բոլոր պետական հաստատությունները, բոլոր ժողովրդավարական նորմերը:
Արարատի զորամասում պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետևանքով սրունքի շրջանում բեկորային վնասվածք է ստացել:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ:
Այսօր՝ հուլիսի 19-ին, Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
«1992թ. մայիս ամիսը մենք սովորաբար հիշում ենք հաղթանակներով, բայց չմոռանանք, որ այդ ընթացքում լուրջ անհաջողություններ էլ էինք ունենում։ Շահումյանը դատարկվեց, շահումյանցիները դարձան գաղթական՝ ավելացնելով Սփյուռքը։ Մեզ համար կարևոր էր այդ փախստականների հոսքը կանխելը, որն սկզբից ԱԻՄ-ն անում էր ինքնուրույն, հետո տեղի ունեցավ իմ ու Լևոն Տեր-Պետրոսյանի համագործակցությունն այդ հարցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Արցախի Ազգային ժողովը այս պահին հատուկ նիստ է գումարում, որտեղ Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն պետք է ընտրի Հանրապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 19-ին մեկնարկել է հատուկ նիստը, որի ժամանակ խորհրդարանն ընտրելու է երկրի նախագահին:
2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 1083 երեխա, որոնցից 565-ը՝ տղա, 518-ը՝ աղջիկ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հուլիսի 18-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Արցախում շարունակվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը:
Արցախի պետականության և նրա ինստիտուտների ամրապնդման անշրջելիությունը նյարդային արձագանք է հարուցում Ադրբեջանում:
Մեր կուսակցության գործադիր մարմնի նիստում անցումային շրջանի նախագահի ընտրության որոշումը թողնվել է իմ հայեցողությանը:
Այցելությունների քանակը ավելացել է նաև հիմնական զբոսաշրջավայրերում. Տիգրանակերտի պետական արգելոց են այցելել ավելի քան 5000 այցելու՝ ինչը 62 տոկոսով ավել է 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
«Այս հակամարտությունն էական ձևով ազդում է Արցախի հակամարտության վրա, և հայկական պատվիրակության վարքագիծը որևէ ողջամիտ բացատրության չի ենթարկվում։ Տպավորություն է, որ նրանք թքած ունեն, թե ինչ ռիսկեր կարող են ստեղծվել Արցախի հարցի համար»։
«Ես ուշագրավ եմ համարում հարցազրույցում տեղ գտած մի շարք շեշտադրումներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին: