Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախի Բերձոր քաղաքի հետ բարեկամական հարաբերություններ հաստատած ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորությամբ։
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եվ այսպես, Երեւանի ընտրություններն արդեն հետեւում են՝ Հանրապետականի հերթական բաստիոնն էլ ընկավ, մի շատ կարեւոր պաշտոն՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնը, այսուհետ կզբաղեցնի հեղափոխությունն իրականացրած ուժի ներկայացուցիչը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, սիրված դերասան Հայկոն, որին վստահում է ակտիվ երեւանցիների 81 տոկոսը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները, երբ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 81 տոկոս քվե, ստիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին խոսել ԱԺ-ն ցրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:
Արցախի կառավարության նպատակն է տեսնել տնտեսական աճի արտացոլումը նաև բնակչության լայն զանգվածների բարեկեցության մեջ:
ՊԲ մարտական պատրաստության 2018թ. պլանի համաձայն՝ սեպտեմբերի 25-ից 28-ը մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ՊԲ ավիացիան իրականացնելու է ուսումնամարզական շրջաթռիչքներ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ-թիկունքի պետ, գնդապետ Բորիս Դավիդովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Սեպտեմբերի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը:
Սեպտեմբերի 20-ին, Արցախի Հանրապետությունում՝ Մատաղիսում, զինվորական հերթապահություն անցկացնելիս ծանր վիրավորվել է զինծառայող, Վանաձորի բնակիչ, 20-ամյա Արթուր Գևորգյանը:
Սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց:
Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակից առավոտից մեկնարկել են մայրաքաղաքի անվանակոչման 95-ամյակին նվիրված միջոցառումները:
Առաջին հերթին շնորհավորում եմ բոլորիս Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ 27 տարին շատ հետաքրքիր մի շրջան է մեր պետության համար, մեր ժողովրդի համար: Զգացումս բավական ուժեղ է, որովհետև մենք մի ժողովուրդ ենք, որը երկար դարերի պատմություն ունի, ունի իր քաղաքակրթությունը, իր արժեքները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին Երեւանում այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շնորհավորել այնտեղ ապաքինվող զինծառայողներին տոնի կապակցությամբ, մաղթելով նրանց առողջություն, եւ ծանոթացել կենտրոնի պայմաններին:
«Բնականաբար, ամենահետաքրքրական դիտարկումը վերաբերում էր ԼՂ հակամարտությանը, որը ևս նոր չէր, և որից, ըստ ամերիկյան կողմի, բխում է հայ-ամերիկյան հետագա համագործակցությունը»:
«Կարելի է ասել խոշոր տրամաչափերով զենքերից ոչ մի խախտում չկա: Աշխատում ենք այդ խախտումներին պատասխան տալ, եթե կա դրա անհրաժեշտությունը: Մենք ամեն մի կրակոցի պատասխան չենք տալիս: Այդ առումով, երբ գտնում ենք, որ անհրաժեշտ է, միայն այդ ժամանակ ենք պատասխան տալիս»,- ասաց Լ. Մնացականյանը:
Հայաստանի Հանրապետության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն։
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է համայն հայության համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 20-ին Երեւան քաղաքում մասնակցել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
«ՀԱՊԿ-ին այս հարցում օգտագործելը դժվար է, ԼՂ հակամարտության հետ կապված հարցերում Ղազախստանը կպաշտպանի Ադրբեջանին: ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեպքը ՀԱՊԿ անդամ երկրների մոտ խիստ բացասական վերաբերմունք է առաջացրել ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ»:
2018 թվականի սպտեմբերի 16-ին մարմնական վնասվածքներով «Հանրապետական բժշկական կենտրոն» էր տեղափոխվել մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի 14 տան բնակիչ, 1984թ. ծնված Սողոմոն Յուրիի Մելքումյանը։
Հայտնի ռուս բլոգեր Նատալիա Անոխինան իր բլոգում պատմել է Արցախի Հանրապետություն կատարած ճամփորդությունից ստացած տպավորությունների մասին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Հյուսիսատլանտյան դաշինքը վերահաստատում է իր աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Անատոլի Բիբիլովին` Անկախության օրվա առթիվ:
«Վտանգավոր իրավիճակ է ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արևելքում` մասնավորապես Իդլիբում, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև ու չի բացառվում անկայունության մեծ ալիք, որը կտարածվի նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա»:
«Ներքին գործընթացներին զուգահեռ՝ արտաքին ճակատի նկատմամբ հայկական կողմը պետք է ուշադիր լինի և սխալներ թույլ չտա, քանի որ պատերազմի վերսկսման վտանգը և Հայաստանին ռազմական անակնկալ մատուցելու հավանականությունը բարձր է, քանի որ ներքին անկայունությունը Հայաստանում շարունակվում է»,- նշեց Ստյուարտը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ի առավոտյան աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն:
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվել է Արցախի Հանրապետությունում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: