
«Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային ձևաչափում փոփոխություններ չկան». Զոհրաբ Մնացականյան

Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային ձևաչափում փոփոխություններ չկան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական շփումներին:
«Չէի ասի, որ փոփոխություններ են, ուղղակի օգտագործվել է այն առիթը, որ երկու ղեկավարները գտնվել են նույն վայրում, ինչ-որ միջոցառումների ժամանակ։ Նրանց շփումները ողջունելի են, որովհետև երկու ղեկավարների համար առիթ է եղել միմյանց ճանաչելու, փոխանակելու տեսլականները, մոտեցումները։ Եվ այդ առումով շատ դրական է», – նշեց Մնացականյանը:
Նրա պնդմամբ՝ երկու երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումները հեշտացնում են բանակցությունների հնարավորությունը։