ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան հաջորդում է Մասիս Մայիլյանը, ապա Վիտալի Բալասանյանը. խոսնակ. Tert.am
Այս պահի դրությամբ՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է մոտ 56 տոկոսով: Այս մասին նշել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով Արցախի նախագահի ընտրության նախնական ցուցանիշները:
«Մրցակիցների մասով, ըստ մեր տվյալների՝ մշակվել է ձայների մոտ 60 տոկոսը, որում ձայների քանակով պարոն Հարությունյանն առաջատար է: Երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, եթե չեմ սխալվում՝ մոտ 28 տոկոսով, իսկ շատ ավելի ցածր տվյալներով՝ մոտ 12 տոկոսի սահմաններում, Վիտալի Բալասանյանն է»,- Tert.am-ի հաղորդմամբ՝ ասել է նա և հավելել, որ վերջնական արդյունքները երկու ժամից կունենան: