Բաժիններ՝

Քվեարկել եմ Արցախի կայունության և խաղաղության համար. Դավիթ Իշխանյան

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից ԱՀ Նախագահի թեկնածու առաջարված Դավիթ Իշխանյանն այսօր քվեարկել է Ստեփանակերտի 1/24 ընտրատեղամասում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Դավիթ Իշխանյանն ասել է, որ անցած մի քանի ամիսների ընթացքում իրենք նախանշել են այն սկզբունքները, որի շուրջ այս ընտրություններից հետո պետք է պատկերացնեն Արցախի ապագան:

«Այդ սկզբունքների շուրջ կառուցել ենք նաև մեր քարոզարշավը, դրանք վերաբերում են ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու մեր պատկերացումներին:Այսօր ես քվեարկել եմ Արցախի ապագայի կայունության և խաղաղության համար, որը ինչ-որ տեղ պայմանավորված է նաև ՀՅԴ-ի լիարժեք մասնակցությամբ, անկախ նրանից մեր կուսակցությունը ինչ կարգավիճակով կլինի:Մտնելով մրցապայքարի մեջ՝ մենք մեր շանսերը գնահատել ենք շատ ռեալ: Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, նշեմ, որ տարբեր տարբեր տեղերից կան ահազանգեր՝ կուտակումների, քվեաթերթիկը նկարելու վերաբերյալ, սակայն այդ մասին արդեն իսկ ահազանգել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս պահի դրությամբ հուսադրող է ընտրողների ակտիվ մասնակցությունը, և, կարծում եմ, մեր ժողովուրդը իր արժանին կմատուցի նաև այս ընտրություններով»,- նշել է Դ. Իշխանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս