Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին եւ նրա տեղակալ Միքայել Փաշայանին:
ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՀՀ-ում Դանիայի դեսպան Ռուբեն Մեդսենին (նստավայրը՝ Կիև), Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեստրոմին (նստավայրը՝ Թբիլիսի) և Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենին (նստավայրը՝ Հելսինկի)։
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը նոր մարդկանց և նոր ինստիտուտների կարիք ունի:
«Հին Ընտրական օրենսգիրքը (ԸՕ) սպանեց պառլամենտարիզմը։ Երբ այն ընդունվեց՝ իմ ելույթում նշեցի՝ հողը թեթև լինի ձեր ԸՕ-ի վրա։ Հիմա մնացել է նույնը։ Իսկ նոր նախագծում կային շատ լավ դրույթներ, օրինակ՝ դեբատների մշակույթը»։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում նախ առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը:
Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացմանը, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցությանը, սահմաններում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ այս ուղղություններում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանն Արցախում է և զինվորի սնունդն է փորձում:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը: Հատկանշական է, որ համանախագահներն այցի շրջանակներում եղան նաև Ստեփանակերտում, որտեղ հանդիպումներ ունեցան Արցախի նախագահի, ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
«Իրականությունն այն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում էական առաջընթաց տեղի չի կարող ունենալ, քանի դեռ հայաստանյան ներքաղաքական զարգացումներն ակտիվ փուլում են»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել ՀՀ Կենտրոնական եւ մի շարք բանկերի ղեկավար կազմերի հետ՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ:
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցը ամփոփեցին հայտարարությամբ։
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու նորակառույց եկեղեցու տարածքում բակի բարեկարգման աշխատանքների ժամանակ բացվել է սալահատակ, որը, ըստ նախնական տեղեկությունների, 19-րդ դարում այնտեղ տեղակայված ցարական բանակի զորամասին է պատկանում:
Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում պեղումներն այս տարի անցկացվել են երկու փուլով:
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցու շինհրապարակում, բակի բարեկարգման աշխատանքների ժամանակ սալահատակ է բացվել, որը, ըստ նախնական տեղեկությունների, 19-րդ դարում այնտեղ տեղակայված ցարական բանակի զորամասին է պատկանում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարություն են տարածել տարածաշրջան՝ Երևան, Ստեփանակերտ և Բաքու այցի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին:
«Մենք արտահայտել ենք Հայաստանի գերակայությունները՝ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ, որոնք վերաբերում են հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը, բացառապես ՄԽ համանախագահության շրջանակներում, շեշտադրվում է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ամրապնդման գերակայությունը»,- այսօր ԱԺ-ում 2019թ.-ի բյուջետային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի՝ տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող մինսկյան քննարկումների ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է ղարաբաղյան համարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանություններին, ինչպես նաեւ նրա այն դիտարկմանը, «թե Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրավունք չունեին զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ ծագումով Հայաստանից չէին»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի՝ որպես բանակցող կողմ ներգրավելու հարցը պետք է որոշեն հակամարտող երկրները:
Խորհրդարանը 22 կողմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վերջին նիստում ընդունել է «Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին Ստեփանակերտում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման քննարկումներին, որոնք վերաբերել են սպառազինությունների վերահսկմանն ու վստահության ստեղծմանը, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտություններին։
«ԱՄՆ հեռացող դեսպանն ասում է՝ տարածքներ՝ խաղաղության դիմաց, ինչը նորույթ էր մեզ համար։ Այդ ֆոնին գալիս է մեկ այլ պաշտոնյա և խոսում է, որ լեգիտիմ ընտրությունների արդյունքում կարող ենք պատուհան բացել. իսկ միգուցե խոսքը գնում էր խաղաղության դիմաց տարածքներ հանձնելո՞ւ մասին»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր խորհրդարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ուներ ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնը, երբ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետը, երբ ստանա նոր մանդատ, կարող է վճռական քայլեր իրականացնել Արցախի հարցում:
Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժինը գերազանցությամբ ավարտելով, այնուհետև՝ կրթություն ստանալով Հունաստանի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում՝ ԱրտակՆալբանդյանը սկզբունքորեն մերժեց անգամ իր այդ որոշումը փոխելու կապակցությամբ երկու վարչապետների՝ իմ և Տիգրան Սարգսյանի խնդրանքները: Բեգլարյանը 2011թ. ցանկություն էր հայտնել ուսումը շարունակել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում, որին, սակայն, դեմ էր արտահայտվել այն ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատճառաբանելով Արտակի ֆիզիկական սահմանափակումները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում մասնակցել է «Մայրություն» հասարակական կազմակերպության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստին 29 կողմ ձայնով ԱՀ Մարդու իրավունքների նոր պաշտպան է ընտրվել Արտակ Բեգլարյանը: