Ուժերի անհավասարակշռության պատճառով մենք դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեինք, դրա համար էլ շատ արագ կապ հաստատեցինք ադրբեջանցիների հետ, որպեսզի քաղաքացիական բնակչությունը հնարավորինս ազատ լինի մարտական գործողություններից։
«Հայաստանից ցանկանում են ստանալ Ուկրաինա՞, թե՞ Սիրիա։ Ես կասկածում եմ, որ հայաստանյան այդ շրջանակներին հուզում է Հայաստանի ապագան, իսկ գուցե այս մարդիկ Ռասմուսենի տարբերա՞կն են՝ Հայաստանի ներսում»,- տեսակետ հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահը՝ շեշտելով՝ Արևմուտքին պետք է ոչ թե Հայաստանի անվտանգության ապահովում, այլ խաղաղության պայմանագրի կնքում՝ անկախ նրանից, թե Հայաստանը քանի՞ քառակուսի կիլոմետրով կլինի։
«Անհասկանալի բան է տեղի ունենում, կամ սա մեր տեսա՞կն է դարձել արդեն… 1915 թվականին գրեթե նույն վիճակում էինք, մեզ գլխատում էին, մենք լռում էինք, տեղահանում էին՝ լռում էինք, հիմա կարող են ասել՝ պետություն չենք ունեցել, բայց ունեցել ենք անհատներ՝ Նժդեհ, Դրո, Անդրանիկ զորավար և այլք»։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ ես անձամբ բարձրաձայնել եմ արցախցիների բնակարանային ապահովման և հումանիտար այլ կարիքների համար միջազգային դոնոր կոնֆերանս կազմակերպելու անհրաժեշտության մասին, սակայն, որքան հասկանում ենք, այդպիսի հստակ օրակարգ Կառավարությունը մինչ օրս չունի։
Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո Հայաստանը 2020-ից հետո արտադրված զենք է ներմուծել Ղարաբաղ, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար (1992-1993թթ. ՀՀ պետնախարար, պաշտպանության նախարար) Վազգեն Մանուկյանն է։
ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է: Այս մասին X -ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
1992թ. մարտի 26-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց ԼՂ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն
Ստեղծվել է 1992-ի մարտի 26-ին, ԼՂՀ Նախարարների խորհրդի մասին օրենքի 24-րդ հոդվածի հիման վրա՝ հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման նպատակով անհետաձգելի միջոցառումների մշակման և իրագործման համար։
Արցախի բաժինը հեռացվել է նաև նախագահի (այո, այո Հայաստանում նման պաշտոն ու այդ պաշտոնը զբաղեցնող մարդ էլ կա) կայքից։ Պարզվում է, նախագահի կայքի բովանդակությունն էլ են որոշել «լրամշակել» և, չեն զլացել սկսել հենց Արցախից։
Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի է ունեցել «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը/Արցախը» խորագրով կլոր սեղան-քննարկում: Քննարկումը կայացել է սենատոր Մարկ Դեմեսմեյքերի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համագործակցության արդյունքում, որին մասնակցել են բելգիացի խորհրդարանականներ, դիվանագետներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Միջազգային հանրությունը պարտավոր է համաձայնեցված ջանքեր գործադրել միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման և հակամարտությունից տուժած բոլոր անձանց արժանապատվության և իրավունքների ապահովման ուղղությամբ։
Ծրագրով նախատեսվում է` Հայաստանի 10 մարզերում հանդիպումների շարք մեր հայրենակիցների հետ, որոնց հետ քննարկելու ենք մեր բոլորի ներկայի և ապագայի վերաբերյալ անհանգստացնող հարցերը, փորձելու ենք ստանալ սպառիչ պատասխաններ և ճանապարհային քարտեզ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
«Եթե վաղն էլ վերադարձի պայմաններ ստեղծեն, մեծ սիրով կվերադառնայի Արցախ՝ հայկական Արցախ, նորից տուն կստեղծեի, նորից կաշխատեի ու իմ հողում կապրեի։ Հավատացեք, Արցախում թողել եմ շատ մեծ հոգևոր արժեքներ, մեր սրբությունները, մեր շիրիմները։ Ծնողիս գերեզմանն Արցախում է, ինչպե՞ս կարող եմ չցանկանամ վերադառնալ Արցախ, դա հիմա բոլորիս մեծ ցանկությունն է»,- եզրափակեց Զարուհի Նարիմանյանը։
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են տարածաշրջանային վերջին զարգացումները ու դրանց լույսի ներքո առաջիկայում սպասվող նոր գործընթացները, Տավուշի գյուղերը հանձնելու՝ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը, միակողմանի զիջումների հնարավոր ռիսկերն ու իշխանությունների այդ քաղաքականությանը դիմակայելու հանրային ռեսուրսը, հասարակության համարժեք արձագանքը տեղի ունեցողին։
Սա ձախողված կառավարում է, ընդ որում՝ այդ ձախողվածության մեջ կա մի վտանգավոր բաղադրիչ, որից անգամ մտովի փորձում ենք խուսափել։ Մեկ-մեկ մեր մտքով անցնում է, որ սա պայմանավորված ձախողում է, այսինքն՝ հատուկ, դավադրաբար փայփայած և մշակած ձախողում է։ Երբ նայում ես բազմաթիվ քայլերի, ինչպե՞ս են արդարացվում քաղաքական, ոչ պետական այդ քայլերը։
«Պատկերացրեք՝ գնում Ալիևին ասում են, թե՝ զորքերդ հանի Հայաստանի Ջերմուկի տարածքից, Ադրբեջանը նրանց հակադարձելու է՝ Հայաստանի ղեկավարն ինքն անգամ չգիտի՝ իրեն տրված պետության տարածքը ո՞րն է, հետևապես՝ ի՞նչ եք պահանջում։ Սա է պատճառը, որ ես պնդում եմ՝ Հայաստանի այս իշխանությունը հնարավորություն է ստեղծում Ադրբեջանի համար՝ առաջ մղելու իր օրակարգերը»,- ասաց Աբովյանը՝ ընդգծելով, որ այս տարածաշրջանում Հայաստանի իշխանության վարած քաղաքականության հետևանքով մենք ընդամենն աշխարհաքաղաքական կենտրոնների համար դարձել ենք գործիք, ավելին՝ նաև ծիծաղի առարկա։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Մեր բռնի տեղահանվելուց հետո, արցախցիները գնում էին ԴՆԹ հանձնելու, որպեսզի պայթյունից զոհված իրենց հարազատներին գտնեին։ Ինքս չէի կարողանում գնալ, քանի որ ուժ չունեի, հետո Դատախազությունից զանգահարեցին, գնացի հանձնեցի՝ նոյեմբերի 2-ին հանձնեցի, 6-ին հատատվեց հայրիկիս զոհվելը, նա 63 տարեկան էր…
«Հրապարակ» թերթը գրում է. «Օկուպացված Ստեփանակերտում այժմ մոտ 500 ադրբեջանցի է ապրում՝ հիմնականում զինվորականներ, քաղաքի աղբահանությամբ զբաղվողներ, շինարարներ, ոստիկաններ, որոնք հետեւում են քաղաքի մաքրությանը, քանի որ Ալիեւը սկսել է հաճախ պատվիրակություններ տանել Ստեփանակերտ, շրջայցեր կազմակերպել եւ այլն։
ՔՊ-ականները մտադիր են ինտենսիվ հանդիպումներ սկսել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ, մեղմել նրանց զայրույթը:
«Արևմուտքն ուզում է, որ հայ-թուրքական խնդիրը կարգավորվի, որից հետո հարցականի տակ է դրվելու 102-րդ ռազմաբազայի ներկայության հարցը։ Սա Արևմուտքի ծրագիրն է, որն էլ Փաշինյանն իրականացնում է»,- ասաց Մխիթարյանը՝ ընդգծելով, որ ի պատասխան այս քայլերի՝ ռուսական կողմում առայժմ սպասողական վիճակ է, արդեն ՀՀ իշխանության քայլերն ուղղակիորեն կապում են իրենց դեմ ուղղված գործողությունների հետ, բայց դեռ քայլերի չեն դիմում։
Ադրբեջանը մտադիր է արագորեն վերաբնակեցնել օկուպացրած Ստեփանակերտն ու Խոջալուն (Իվանյան)։
«Ես ասացի՝ եթե գնում ենք, Հայաստանն ազգային ի՞նչ է ներկայացնելու այնտեղ, կամ այլ երկրների ներկայացուցիչների հետ պետք է փոխանակվենք նվերներով, արդյո՞ք Հայաստանը չի ուզում դա կազմակերպել, քանի որ արցախցի երիտասարդները չեն կարող գնել դրոշներ, զինանշան կամ Հայաստանը խորհրդանշող որևէ բան՝ գումար չլինելու պատճառով։ Պարզվեց, որ ԿԳՄՍՆ-ն չի ուզում ու չի անում, և ինչ անելիք կար, մենք մեր ուժերով պետք է անեինք։ Հայաստանը ներկայացնող երիտասարդներից մեծ մասին չէի ճանաչում, չէի կարող իրենց հետ որևէ բան քննարկել։
Վերապատրաստված ուսուցիչները կշարունակեն աշխատել երեխաների հետ, այդ թվում՝ տարբեր հատուկ կարիքներով երեխաների:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, Լեյբորիստական կուսակցության անդամ Ռուպա Հաքը հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը բարդ է՝ շեշտելով, որ այս տարածաշրջանում ժողովրդավարական Հայաստանն ունի թշնամական հարևան՝ ի դեմս Ադրբեջանի՝ իր ագրեսիաներով ու հայերի դեմ էթնիկ դրդապատճառներով հանցագործություններով։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների արդյունքում արցախցիների բռնի տեղահանումից հետո Նիկոլ Փաշինյանի մտավախություններից մեկը եղել է արցախցիների դժգոհության ալիքի գեներացիան, այսինքն՝ արցախցիների հնարավոր համախմբումը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է։
«Հարցրեք՝ այդ որ գաղտնի խոսակցություններում ասում են, թե Հայաստանը կլինի 10 հազար քառակուսի կիլոմետր, ինչո՞ւ դրա մասին բացահայտ չեն ասում, չէ՞ որ նույն Անկարայից է ասվել՝ այդպես պետք է ասել։ Հո պատահակա՞ն չէր, որ սա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ա.Ս.), անկախության շարժում էր սկսել հենց անկախ Հայաստանում»,- խոսքը եզրափակեց քաղաքական գիտությունների թեկնածուն։