«Եթե ոչ մենք, ապա ով, եթե ոչ հիմա, ապա երբ». Նուբար Աֆեյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը, Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի հացադուլի ֆոնին՝ ուղերձով դիմել է Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին։

«Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը: Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն»,- գրել է նա։

 

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին փաստաբան Ջարեդ Գենսլերը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատթարացել է հացադուլ հայտարարելուց գրեթե մեկ շաբաթ անց: Իրավաբանը դիմել էր միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել Վարդանյանի իրավունքները պաշտպանելու համար։

Տեսանյութեր

Լրահոս