Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանի Տարածքային խորհուրդը ձայների մեծամասնությամբ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Տարածքային խորհրդի անդամ Միշել Ուսուելին:

«Լոմբարդիան Եվրոպայի առաջին տարածաշրջանն է, որն աջակցել է Արցախի Հանրապետության ճանաչմանը: Դա մեր նպատակն էր: Առաջարկությունն ընդունվել է Լոմբարդիայի Տարածքային խորհրդի ձայների մեծամասնությամբ», – գրել է նա:

Ուսուելին հավելել է, որ Արցախի Հանրապետության ճանաչումը կարող է պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական ու ընդգրկուն խաղաղ բանակցությունների համար:

Մաքս Ֆլորիանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30