Այսօր վաղ առավոտից «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից երկու ջրցան մեքենաներով քլորի լուծույթով ախտահանման աշխատանքներ են իրականացվել Վաղարշյան, Հուրունց, Վազգեն Սարգսյան, Արթուր Մկրտչյան, Ազատամարտիկների, Մաշտոցի եւ այլ փողոցներում:
Հունիսի 5-ին հրավիրվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների նիստեր:
Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվածների թիվն ավելացել է 3-ով, ընդհանուր բուժվել է 31 քաղաքացի։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ստորագրել է հրամանագիր Սիրան Ավետիսյանին Արցախի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին:
Հունիսի 4֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 97 քաղաքացի:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 3-ին ընդունել է «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին:
Հանրապետության բուժհիմնարկներում կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ:
Հունիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը:
Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր, համավարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում, խորհրդակցություն է անցկացրել մի շարք գերատեսչությունների ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հունիսի 2-ին հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Սամվել Շահրամանյանին խնդրել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար իրականացվող միջոցառումների շրջանակում հասարակական սեկտորի հետ հավաքագրել կամավորների մեծ խումբ։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պարետատան հետ հանդիպման ժամանակ քննարկել է սահմանին արագ թեստավորման լաբորատորիա ունենալու հարցը։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել են:
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի նոր փուլի մասին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են, գրում է տեղեկատվական ծտաբը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է hրամանագիր Ռուդիկ Հյուսնունցին Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական – հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին։
Ասում են, թե ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները, հատկապես ԱԳ նախարարի պաշտոնում՝ Մասիս Մայիլյանին Ռուսաստանում շատ վատ է ընկալվել:
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած հերթական տեսանյութը նոր բացահայտման խնդրի առաջ դրեց իշխանությանն ու իրավապահներին։ Միքայել Մինասյանը խոսեց այնպիսի լուրջ խնդրի՝ զենքի ապօրինի վաճառքի մասին, որը արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի համար կարող է ստեղծել լուրջ գլխացավանք, ու տարօրինակ է, որ ՀՀ վարչապետը որևէ գործողություն չի ձեռնարկում՝ պարզաբանելու համար այն ամբողջ սխեման, որը նկարագրվում է։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ որպես փոխնախարար իր պաշտոնավարման ժամանակաշրջանում երբևէ չի լսել նմանատիպ սխեմայի մասին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է ԱՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պատվիրակությանը՝ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ուղարկված 39 փորձանմուշից 2-ի պատասխանը դրական էր, գրում է տեղեկատվական շտաբը։
«Խոսքը դիրքորոշումների լիովին սինխրոնիզացիայի մասին է: Նախկինում գոյություն ունեցած այդ մոտեցումների տարբերությունը, որն ինչ-որ տեղ դիվանագիտական անվտանգության գոտի էր հայկական կողմերի համար միջազգային հարթակներում, այսօր ոչնչացվում է: Եվ եթե Արայիկ Հարությունյանը շարունակի ընթանալ այդ ուղղությամբ, ապա կարելի կլինի ասել, որ Արցախը նաև միջազգային քաղաքական հարթակներում իր խոսքն ասելու տեսակետից կորցնում է սուբյեկտայնությունը:
ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում սանիտարական օրվան նվիրված միջոցառումներ, որոնք, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգները, բանակի հրամանատարի ցուցումով զուգակցվում են նաև ախտահանման համալիր գործընթացներով: