Թուրքիան խախտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենսդրությունը` Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի տարածքում օգտագործելով ամերիկյան F-16 կործանիչ ինքնաթիռները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ ամերիկյան կործանիչներն Ադրբեջանի տարածքում կարող էին հայտնվել միայն ԱՄՆ նախագահի թույլտվությամբ, ինչը չի եղել:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումները քննարկվել են հինգշաբթի օրն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցում:
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ՀՀ քաղաքական դաշտի կուսակցություններն անցնող օրերի ընթացքում, այսինքն՝ պատերազմը հայտարարելուց հետո, ցուցաբերել են բացառիկ համերաշխություն և միասնականություն: Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը հայտարարելուց ժամեր անց, Հայաստանի քաղաքական դաշտի շուրջ 14 քաղաքական ուժեր, մի կողմ դնելով բոլոր քաղաքական տարաձայնությունները, ընդգծեցին, որ բոլորս կանգնում ենք հայոց բանակի կողքին, հայոց երկու պետությունների կողքին, և իրենց բոլոր ուժերն ու հնարավորությունները ներդնելու են, որպեսզի միասնաբար կասեցնեն ագրեսոր թշնամու գործողությունները և միասնաբար հասնեն հաղթանակի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Ադրբեջանական զինուժը հոկտեմբերի 17-ի գիշերվա ընթացքում 9 հրթիռ է արձակել Ստեփանակերտի թաղամասերի և փողոցների վրա:
168 TV ԼՐԱՀՈՍ
Հիշեցնեմ, երեկ՝ 16.10, 2020թ Մսրդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։
Հայ ժողովրդին սատարող նամակում, որը տպագրվել է ֆրանսիական հայրահայտ «Ֆիգարո» պարբերականում, ֆրանսիահայ դերասան Սիմոն Աբգարյանը դատապարտել է Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիան և մեղադրել էրդողանին, որ պանթյուրքական նկրտումներից ելնելով, դրդել է Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա։
Իշխան Սաղաթելյանը հրապարակում է մեկ տասնյակից ավելի կուսակցությունների հայտարարությունը․ ՈՒՂԻՂ
Ռազմինֆո–ն ներկայացնում է Գանձակի (Գյանջա) առավել կարևոր ռազմական օբյեկտների տեղը քաղաքի արբանյակային լուսանկարի վրա:
Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Ստեփանակերտի՝ գիշերային հրթիռակոծության հետևանքները, որի արդյունքում վիրավորվել է ևս երեք խաղաղ բնակիչ:
Հոկտեմբերի 16 լույս 17-ի գիշերը Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը ծանր հրթիռներով և ԱԹՍ-ներով:
Երևանի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է թիմի ֆուտբոլիստ Էրիկ Սարյանը։
168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ Արցախում։
Այսօր հանդիպել եմ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանի, ՀՀ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ։
Այսօր ես ուզում եմ խոսել ձեզ հետ որպես մուսուլմանն եղբայր, հատկապես ձեզ՝ մուսուլմանների հետ, որոնք հավատում են Ղուրանին: Բացե՛ք ձեր աչքերը, կարդացե՛ք մարգարեի Ղուրանը և հադիսները, որոնք ձեզ կոչ են անում պայքարել դաժան մարդու և բռնապետի դեմ: Այսօր մենք պետք է դիմակայենք Ալիևի ռեպրեսիվ ռեժիմին, միջոցներ ձեռնարկենք նրա արյունոտ գաղափարախոսության դեմ, քանի որ նա կրկին ցանկանում է տարածաշրջանում հանցագործություններ և սպանություններ հրահրել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի հակամարտության կարգավորմանը: Նա, մասնավորապես, գրել է.
Սերժ Սարգսյանը խնդրել է ԵԺԿ նախագահին` հրապարակավ և ոչ հրապարակավ միջամտել և օգնել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդին, արթնացնել Եվրոպական քաղաքական հանրությանը՝ լուծելու Արցախի ժողովրդի առջև ծառացած հումանիտար աղետը: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ին և 28-ին Դոնալդ Տուսկի և ԵԺԿ-ի նախնական հանրային միջամտություններից ի վեր, որոնք ընդունվեցին պատշաճ կերպով, տեղական զարգացումները հանգեցնում են մարդասիրական աղետի.
Իպատասխան ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հարցմանը՝ երկուշաբթի ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում․ այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ԱԽ-ում աղբյուրը:
Փենսիլվանիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Բենջամին Սանչեսը պատրաստվում է ներկայացնել Արցախի դեմ հարձակումները և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև:
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը և փոխնախագահի թեկնածու սենատոր Քամալա Հարիսը նախընտրական քարոզարշավում հայտարարության տեքստով ներկայացրել են, թե Բայդենն ինչ է արել հայկական հարցերի առնչությամբ և թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչ կանի ընտրվելու դեպքում:
ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մեկնում է առաջնագիծ․ «Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու համար դիմիր քո զինկոմիսարիատ և հիշիր՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դու ես։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե, իբր, հոկտեմբերի 17-ին խոցել են հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ, հերթական ապատեղեկատվությունն է»։
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված քաջորդիներից է փախգնդապետ Տարոն Քոչարյանը, ով կարողացել է հստակորեն կազմակերպել իր ստորաբաժանման պաշտպանությունը և, դիմելով ակտիվ գործողությունների, ոչնչացրել թշնամու մեծ քանակությամբ զինտեխնիկա և կենդանի ուժ:
168․am–ը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։
«Մենք սահմանին ենք, թեկուզ, կյանքի գնով». Արցախի հերոս Էդգար Մարկոսյան:
Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, ավերվել են բնակարաններ, ինչպես նաև հարված է հասցվել տնտեսական նշանակության մեկ օբյեկտի:
«Վիճակն անփոփոխ է՝ երեկ և այսօր վաղ առավոտյան ուժգին հրետակոծության է ենթարկվել Ստեփանակերտն ու Շուշին, կան ավերածություններ։ Սակայն այս ամենը որևէ կերպ չի փոխում ժողովրդի կամքը, վճռականությունը։ Այսպես էլ կանգնել ենք ու կանգնելու ենք մինչև վերջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովիանդամ, Սենատոր Բոբ Մենենդեսն այսօր հայտարարություն է տարածել՝ արձագանքելով այն լուրերին, թե թուրքական զինուժը սկսել է փորձարկել Ռուսաստանից գնված ՀՕՊ-Ս-400 համակարգերը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: