Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Թուրքիան պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ինչպես Մինսկի խմբի ձևաչափի, այնպես էլ այլ ձևաչափերի շրջանակներում»:
ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հոկտեմբերի 12-ին ոչնչացված հերթական թշնամական ԱԹՍ-երը։
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունն իրագործելու համար անհրաժեշտ է համարում շփման գծում կայուն հրադադարի հաստատումը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախյան պատերազմում ավելի օրհասական պահեր են եղել, ավելի ծանր վիճակներ, բայց հաղթել ենք ու #Հաղթելուենք»։
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անհրաժեշտ է համարում կանգնեցնել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, որոնք իրականացվում են Թուրքիայի ուղիղ միջամտությամբ և Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան բերված զինյալ ահաբեկիչների միջոցով:
Թերեզա Պողոսյանը, ով իր տանն ընդունել է Շուշիի իր համաքաղաքացիների անչափահաս երեխաների, այս պահին օգնության կարիք ունի:
Նիդերլանդական De Volkskrant թերթն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ ընդգծելով, որ կովկասյան փորձագետներից քչերն են կասկածում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է սկսել պատերազմը:
Արաբական Միացյալ Էմիրությունների «The National» պարբերականը հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կազմում կռվող սիրիացի զինյալների մասին և մեջբերել նրանց հետ զրույցից հատվածներ, հաղորդում է «Infoteka24»-ը:
Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայի հանդիպման արդյունքում, անշեղորեն կպահպանվի: Այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին:
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանում հերթական 3 մլն ԱՄՆ դոլարն է հատկացրել մարդասիրական ու սոցիալական ծրագրերի իրագործման համար:
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին, տվել է իր գնահատականները և շնորհակալություն հայտնել ՄԽ համանախագահներին, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Պուտինին՝ այն ջանքերի համար, որոնք ներդրվում են ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ։
Անխղճությունը սահման չունի. երբ տղամարդը ձեռքերը բարձրացրել է, որ ցույց տա՝ անզեն է, ադրբեջանցիները կրակել են նաև նրա բաց ափի մեջ։
Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների, զոհված ռազմական ու քաղաքացիական անձանց դիակների փոխանակման համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարությունը, ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում հայտարարության մեջ նշված մարդասիրական գործողությունների իրականացման ուղղությամբ։
«Իրավիճակի մասին լսեցինք տեղեկություններ, ներկայացրեցինք մեր տեսակետները, կարծիքը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի միջև կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ»։
«19-ամյա Նարեկը ծնողների և մեծ եղբոր հետ ապրում էր Ռուսաստանում, վերջին 1 տարին էր Հայաստան տեղափոխվել»,- Արցախում զոհված Նարեկ Վոլոդյայի Հարությունյանի մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը:
«Հրավեր է եղել, խնդիրն Արցախն է եղել, ռազմական գործողությունները, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքն է արտահայտել»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը, մյուս արտախորհրդարանական ուժերի հետ, մասնակցում էր վարչապետի կողմից հրավիրված քննարկմանը:
168 TV ԼՐԱՀՈՍ
Ռուսաստանը կարևորում է Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:
Համացանցում հայտնվել է ևս մեկ գաղտնազերծված ձայնագրություն, որն ապացուցում է, որ սիրիացի վարձկանները այս օրերին կռվում են Ադրբեջանի բանակի կազմում Արցախի դեմ.
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը արտախորհրդարանական ուժերի հետ․ ՈւՂԻՂ
«Ցանկանում եմ ընդգծել հավաստանշման մեխանիզմների ներդրման կարևորությունը, որոնք թույլ կտան հասնել հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողության»,- այս մասին Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մեկնարկին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ-Ջազիրա»-ին, որում հավաստիացրել է, որ հայկական կողմը հավատարիմ է հումանիտար նպատակներով կրակի դադարեցման համաձայնությանը՝ շեշտելով, որ համաձայնությունը խախտել են Ադրբեջանի զինված ուժերը:
Պատերազմն աշխարհաքաղաքական գինարբուք է՝ դաշինքների, առաջարկների և մերժումների, ոչ այնքան գաղտնի ժամադրությունների և ցնցումների թնջուկ, գրում է DAWN թերթը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, այդ հակամարտությունում տարբեր երկների ներգրավվածությանն ու քաղաքական շահերին։
Քիչ առաջ Մոսկվայում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ ՌԴ կատարած այցի շրջանակում։ Հանդիպմանը, կողմերից բացի, ներկա էին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները։ Սերգեյ Լավրովը տեղեկացրեց, որ հանդիպում են պլանային բանակցությունների համար, և, որ ՀՀ ԱԳ նախարարի այցը համաձայնեցված էր բավականին վաղուց, սակայն, բնականաբար, այն ընթանում է լուրջ ջանքերի ֆոնին, որոնցում մասնակցում են միջազգային հանրության բազմաթիվ անդամներ՝ թուլացնելու համար լարվածությունը ԼՂ հայկամարտության գոտում։
Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի անմիջական ճնշման ներքո խափանում են Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ Ռուսաստանի միջնորդական առաքելությունը:
Մոսկվայում մեկնարկում է ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների կողմից հոկտեմբերի 12-ին արևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ։