Կարմիր շուկայում կասետային ռումբից վնասված մեքենան է. վարորդը մահացել է։
«Զինվորի կողքին» կազմակերպության նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ հոկտեմբերի 17-ին փոշուց և բեկորներից մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:
Թուրք լրագրող և քաղաքական վերլուծաբան Ուզայ Բուլուտը համարում է, որ ժամանակն է՝ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը:
Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձև:
Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղարությունը շարունակելու է հետևել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, քանի դեռ չի երաշխավորվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
«Երկու պետություններ, որ այս տարածաշրջանում ունեն զգալի հետաքրքրություններ և բախվող շահեր, պերմանենտ բանակցությունների մեջ են՝ քննարկելու դիրքորոշումները: Այսպիսի գործակցության ձևաչափ մենք տեսել ենք նաև այլ տարածաշրջանների պարագայում՝ Սիրիա, Լիբիա և այլն, և կարծում եմ՝ երեկվա տեղի ունեցածը հենց այս տրամաբանության մեջ է պետք դիտարկել: Միևնույն ժամանակ, պատահական չէ Էրդողանի զանգի ժամը. այն տեղի է ունեցել անմիջապես վարչապետ Փաշինյանի ուղերձից հետո, որն ուղղված էր, առաջին հերթին, դրսի լսարանին: Այնտեղ հստակ կային ուղերձներ միջազգային հանրությանը, դեպի այն երկրներ, որոնք այս տարածաշրջանում ներգրավվածություն ունեին, և, ըստ էության, այդ զանգը նաև դրա տրամաբանական շարունակությունը կարելի է համարել»:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Հարգելի հայրենակիցներ, այս օրերին մենք կորցնում ենք մեր թանկագին ընկերներին` նրանց արյունով պաշտպանելով մեր հողը: Ես հավատում եմ, որ հաղթելու ենք»:
Այսօր վաղ առավոտյան հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ 2-3 ուղղություններով:
Արծրուն Հովհաննիսյանի և Գայանե Սահակյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում պատրաստ է փոխզիջումների, սակայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այն կարմիր գիծն է, որը «չի կարող անցնել»:
Հրեա ուսանողների համաշխարհային միությունն Իսրայելի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից:
Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը. հայրենիքն ու տունը չեն զիջվում, ոչ մի գնով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Զարմանալի է, բայց մարդու իրավունքների պաշտպանության մեջ կա աքսիոմ, որ բոլոր տարածքներում՝ անկախ նրանց կարգավիճակից, մարդու իրավունքները հավասարապես պետք է պաշտպանվեն։ Այդ պատճառով էլ այն անձինք, որոնք արձագանքում են, թե Գանձակում քաղաքացիական անձինք են տուժել, նույնը պետք է անեին նաև Արցախում, որ թշնամու գործողությունների հետևանքով քաղաքացիական անձինք են վիրավորվել և զոհվել»,- այս մասին 168.am-ի հետ […]
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ:
Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։
«Թուրքիան չի ցանկանում Ղարաբաղում բախվել Ռուսաստանին, նա գիտի, որ Ղարաբաղում ամեն ինչ չի ավարտվելու՝ անկախ պատերազմի արդյունքներից»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱՊՀ ինստիտուտի եվրասիական ինտեգրացիայի և ՇՕՍ զարգացման բաժնի պետ, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը, խոսելով պատերազմի մեկնարկից 19 օր անց ռազմաճակատում ստեղծված իրավիճակից, ՌԴ դիրքորոշումից և դաշնակցային պարտավորությունների շուրջ Հայաստանում առկա դիսկուրսից և ՌԴ հնարավոր ապագա դիրքավորումից տարածաշրջանային շատ ավելի սուր զարգացումների կոնտեքստում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին:
Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտում են երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործողներ աշխարհի բազմաթիվ երկրների արվեստագետներ:
Եվրոպական խորհրդարանի ղեկավար Դավիդ Սասսոլին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների հռետորաբանությունը շարունակաբար ավելի ռազմատենչ է դառնում:
Լեռնային Ղարաբաղում կարգավորման համար Երևանը պատրաստ է իրագործել այն քայլերը, որոնց շուրջ պայմանավորվել են Մոսկվայում եռակողմ բանակցությունների ընթացքում ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Այս մասին «Ռիա Նովոստիի»–ն տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավոր և 15 սենատոր Արցախի և Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել:
Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված 19-ամյա Նարեկ Սարգսյանն Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից էր, տան միակ տղան, ունի 2 քույր: 168.am-ը փորձեց զրուցել Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանի հետ, որպեսզի Նարեկի մասին նյութ պատրաստենք, փոխարենը՝ համայնքի ղեկավարն ինքն առաջարկեց մտքերը շարադրել, թղթին հանձնել և հենց այդպես տրամադրել մեզ:
Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հինգշաբթի հեռախոսային բանակցություններ են վարել:
Լրագրող Փաթրիք Լանքասթերը այսօր Մարտակերտում հիվանդանոցի գնդակոծության արդյունքները ուսումնասիրելիս հայտնվել է ադրբեջանական կրակի տակ:
«Հարց է, այս պահին նա խաղաղության կգնա՞, եթե գնա, ուրեմն՝ մտքին նոր «խաղ» կա, թե չէ, հենց այնպես՝ հանուն խաղաղության, նա հրադադարի չի գնա։ Պետք է նաև նկատի ունենալ, որ մոսկովյան քննարկումներից ու ձեռք բերված պայմանավորվածությունից հետո՝ հրադադարի հետ կապված, որևէ բան չկատարվեց։ Սեղանի վրա Ադրբեջանը, իհարկե, Թուրքիայի թելադրանքով նստեց, խոսեց, ժամանակ շահեց, համոզեց և կարծես թե հրադադար կնքեց, բայց հետո չկատարեց։ Սա կարող է մի խաղ լինել, որ Էրդողանը բացահայտ ասի, թե ուզում են խաղաղություն լինի, սակայն թաքնված ավելի շատ հրահրի պատերազմ։ Չեմ կարծում, որ Էրդողանն այստեղ լուրջ խաղաղություն է ուզում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տիրան Լոքմագոզյանը։
Փաթրիք Լանքասթերը YouTube-ի իր ալիքում քիչ առաջ ռեպորտաժ է հրապարակել, որում ներկայացնում է իրադրությունը Ստեփանակերտում: