Արցախցիներն այսուհետ Ստեփանակերտ կարող են մեկնել առանց նախապես գրանցվելու

Հայաստանում ժամանակավոր գտնվող արցախցիների վերադարձն Արցախ ընթանում է բավական ակտիվ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի տեղեկատվության բաժնի աշխատանքների պատասխանատու Անի Ավանեսյանը նշեց, որ ամեն օր բազմաթիվ զանգեր ու նամակներ են ստանում Հայաստանում ժամանակավոր գտնվող արցախցիներից:

«Բոլորը հետաքրքրված են Արցախ վերադառնալու հարցով, ցանկանում են մանրամասն տեղեկություններ ստանալ: Տրամադրվածությունն այնպիսին է, որ շատերը ցանկանում են շուտ վերադառնալ Արցախ: Ասեմ, որ Երևանից Ստեփանակերտ անվճար տեղի ունեցող ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականացվեն Երևանի կենտրոնական՝ «Կիլիկիա» ավտոկայանից։ Ցանկացողներն, արդեն առանց նախապես գրանցվելու, նշված վայր կարող են ներկայանալ առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակահատվածում»,-ասաց Անի Ավանեսյանը:

Ի՞նչ է սպասվում այն բնակիչներին, որոնց բնակավայրերը հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո չեն: Հարցին ի պատասխան, շտաբի տեղեկատվության բաժնի աշխատանքների պատասխանատու Անի Ավանեսյանը նշեց, որ այդ հարցը Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է: Արցախի կառավարությունն իր վրա է վերցրել այդ բնակիչներին կացարանով ապահովելու հարցը:

Տեսանյութեր

Լրահոս