Նոյեմբերի 11-ից հետո ադրբեջանցիներն առնվազն 4 հայ պատանդ են վերցրել Արցախում. Կարեն Վրթանեսյան
Ինչքանով հասկանում եմ, արդեն նոյեմբերի 11-ից հետո ադրբեջանցիներն առնվազն 4 հայ պատանդ են վերցրել Արցախում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Ինչքանով հասկանում եմ, արդեն նոյեմբերի 11-ից հետո ադրբեջանցիներն առնվազն 4 հայ պատանդ են վերցրել Արցախում։ Տեսանյութ են շրջանառում, ծանոթ-բարեկամներն էլ են գրում…
Պաշտոնական պարզաբանում ինչո՞ւ չկա։
Պետություն ունե՞նք, թե այն, ինչ պետությունից մնացել է, զբաղված է միայն դավաճանի աթոռը պահելով»,- գրել է նա։
Լրագրող Վաչիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ սկանդալային ահազանգ ենք ստացել։
Պարզվում է՝ նոյեմբերի 11-ին Արցախ վերադարձող 4 քաղաքացիները Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածում անհետացել են: Կորած քաղաքացիներից մեկի կինը «Էպիկենտրոն»-ին հայտնել է, որ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված գերիների մասին պատմող տեսանյութում ճանաչել է ամուսնուն: Սկանդալային ահազանգի մանրամասները՝ շուտով»: