Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է զինվորի լուսանկարը՝ գրելով․ «Ես իր անունը չեմ հիշում, բայց մի բան երբեք չեմ մոռանա։
«Արցախում զոհված 19-ամյա Պատվական Վաչագանի Հարությունյանը դաստիարակված, սովորող, նպատակասլաց տղա է եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Զառ բնակավայրի ղեկավար Լևոն Խաչատրյանը:
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ենթարկվել է հրթիռային հարձակման:
Արցախի հարցի խաղաղ կարգավորման մասին կարելի է լրջորեն խոսել այն ժամանակ, երբ ահաբեկիչները և Թուրքիան իրենց նպատակներով հանդերձ հեռանան այս տարածաշրջանից. Թուրքիան նպատակ ունի վերականգնել թուրքական կայսրությունը, եթե այս տարածաշրջանում դա հաջողվի, Թուրքիան կընդարձակվի դեպի մայրցամաքային Եվրոպայի տարածքներ:
Այսօր ժամը 18։00-ին ամբողջ աշխարհի հայերին խնդրում եմ միասնական աղոթքով միանալ ի զորակցություն մեր բանակի։ Մենք բոլորս աղոթում ենք մեր հաջողության, հաղթանակի և խաղաղության համար, այնպես որ սպասում ենք բոլորիդ աղոթքը և բոլորիս զորակցությունը։ Ամուր եղեք բոլորդ, պինդ եղել, մեր գործն արդար է և Աստված միշտ արդարների կողմն է լինում, Տերն օրհնյալ պահի ամբողջ հայությունը և մեր բանակը, Ամեն»։
Տիգրան Քոչարյանը` պատերազմի ժամանակ տեղեկատվական անվտանգության մասին․ ՈՒՂԻՂ:
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչը
«Խելոք, աշխատող, լավ երիտասարդ էր, լավ հայ, լավ ընտանիքի զավակ»,- 168.am-ի հետ զրույցում Արցախում զոհված 20-ամյա Սուրեն Հարությունի Բաբայանին այսպես բնութագրեց Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը:
Ես շատ մտահոգված եմ Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանծազերծված ագրեսիայից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի խորհրդարանի իշխող կուսակցության հայազգի պատգամավոր Դանիել Ղազարյանը:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար, եվրոպական եւ եվրասիական հարաբերությունների բյուրոյի ղեկավար, դեսպան Ֆիլիպ Ռիքերը կայցելի Թուրքիա` քննարկելու իրավիճակը Կովկասում եւ Արեւելյան Միջերկրական ծովում: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում:
168.am-ի տեղեկություններով, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն Արցախում է:
Ֆրանսիայի իշխանությունները խորհուրդ են տալիս իրենց քաղաքացիներին զերծ մնալ Հայաստան այցելություններից՝ այդ երկրի տարածքի ուղղությամբ հրետակոծությունների և անօդաչու թռչող սարքերի կրակոցների ֆոնին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, համապատասխան նախազգուշացումը տարածել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը:
Ադրբեջանական բանակը 6 օրում չի կատարել իր առաջադրանքներից որեւէ մեկը. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել ռուս ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարյենոկը: «
Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարների շարք է հրապարակել Ստեփանակերտից:
«Սիրելի իմ եղբայրներ, հայրենակիցներ, գիտակցում եք՝ պատմական պահը: Այսօր որոշվում է, վճռվում է մեր ապագան, այս երկրում ապրելու մեր իրավունքըԼ: Հարյուրամյակների, հազարամյակների մեր պապերի կատարած սխրագործության շարունակությունը մենք պետք է ձեզ հետ միասին կատարենք այսօր: Ես ուզում եմ գիտակցենք պահը»,- մինչ մարտի դաշտ մեկնելը գիշերվա ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ես նույնպես տեսել եմ այդ հաղորդագրությունը: Այս պահին միայն հետեւյալը կարող եմ ասել: Հուսով եմ ՝ դա ճիշտ չէ: Մենք տեսել ենք, թե ինչպես են Սիրիայի մարտական դիրքերից սիրիացի մարտիկները տեղափոխվում Լիբիա` ստեղծելով է անկայունություն, ավելի մեծ խառնաշփոթ, ավելի լուրջ ընդհարումներ, ավելի լայնածավալ ռազմական գործույուններ: Դյդ քալը նույն հետեւանքները կունեանա նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այնպես որ, հուսով եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պոմպեոն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել անհապաղ մարդասիրական զինադադար կնքել, որպեսզի հակամարտության գոտուց դուրս բերվեն զոհերի դիերը: Այս մասին ասվում է համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) համատեղ հայտարարությունում:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Մինչ մարտի դաշտ մեկնելը գիշերվա ընթացքում հանդիպել եմ հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ:
«Մարտերին ծանր որակում տալն էլ է արդեն քիչ։ 1994 թվականի պատերազմից հետո նման լուրջ իրավիճակ չի եղել»։
Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային առաջնագծից
«Առավոտ» թերթը գրում է․ «Խաղաղ բնակավայրերին հարվածելու մարտավարությունը, որն այս պատերազմի վերջին երկու օրերին որդեգրել է թուրք-ադրբեջանական կողմը, ռազմական որևէ խնդիր չի լուծում։ Դա նախ վկայությունն է այն բանի, որ ռազմաճակատի գիծը փոխելու հակառակորդի բոլոր փորձերը տապալվել են՝ ո՛չ «բլից-կիգի», ո՛չ «24 ժամում Ղարաբագը գրավելու» հոտն անգամ չկա։ Հիմա արդեն ստիպված են արդարանալ իրենց ժողովրդի առաջ՝ տեղանքը լեռնային է, հայերի պաշտպանական կառույցները խորն են։ Լավ է, վերջապես բացահայտեցին, որ Արցախում (Լեռնային Ղարաբաղում) լեռներ կան։
Հայկական սոցցանցերում շրջանառվեց TolishMedia-ի հրապարակախոս Զաբիլ Մահարրամովի խոսքը հայկական լրատվամիջոցին տված հարցազրույցից, որ Արցախում մեծ թվով թալիշներ են զոհվում, և սա արդեն թալիշ ժողովրդի ցեղասպանություն է: «Հայասա» լրատվամիջոցը երեկ առցանց զրուցել է լեզգի հայտնի հասարակական գործիչ Ասար Ալի Քաիմովի հետ: Վերջինս ընդգծել է, որ այս պատերազմը պետք չէ ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ էլ՝ այստեղ ապրող որևէ այլ ժողովրդի: Այն պետք է միայն Ալիևին:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկ է` ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ»։
Ցեղասպան քաղաքականությամբ այդ երկու պետությունները, որոնք հետեւողականորեն ոչնչացրել են այլ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների իրենց պատմական հայրենիքում, յուրացրել են գործնականում բոլոր հարեւանների ոչ միայն հողերը, այլ նաեւ պատմությունը եւ մշակութային ժառանգությունը, չեն թաքցնում իրենց մտադրությունները։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Այս պահին առավել թեժ մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում, որտեղ հակառակորդը, ռազմաճակատ նետելով նոր ուժեր, անցել է հարձակման: ՊԲ ստորաբաժանումները ցուցաբերում են հերոսական դիմադրություն՝ մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին: Հատկապես այն ժամանակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի եւ Հայաստանի դեմ, իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին, ինչն անընդունելի է: Մի ժողովուրդ, որը կրել է ցեղասպանության սարսափները, բայց այսօր կանգնում է ցեղասպանություն իրականացնող տերության կողքին, փաստացի հայտարարում է, որ Հոլոքոստի դեպքում իրեն առավելապես հետաքրքրում է ոչ թե իր զավակների թափած անմեղ արյունը, այլ այդ արյունը վաճառելու գինը:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը շաբաթ այց կկատարի Թուրքիա՝ թուրք գործընկերների հետ ի թիվս այլ հարցերի նաև «Կովկասում տիրող իրավիճակը» քննարկելու համար: Այս մասին ուրբաթ հայտնել է Պետդեպի մամուլի ծառայությունը:
Ազերների կողմից ապատեղեկատվություն է տարածվել, այդ թվում նաեւ Ձեր բոլորի էլ֊փոստերին, թե իբր հաքերային հարձակման է ենթարկվել ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի համակարգիչը: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՏԱ նախարարությունը:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Երեկ ավարտվեց ռազմական գործողությունների առաջին շաբաթը, արդեն աշխարհում բոլորին պարզ է դառնում, որ թշնամու հարձակումը ձախողված է, թե մարտի դաշտում, թե դիվանագիտական հարթակներում։ Թշնամին անխղճորեն մարտի է նետել իր ամբողջ եղած-չեղածը, կանգ չի առնում ոչ մի տեսակ կորուստի առաջ, արդյունքում Մռավից մինչև Հորադիզ մարտադաշտերում հիմա թափված են թշնամու զինվորների հարյուրավոր դիակները՝ որպես ակնառու վկայություն հայոց բազկի ուժի, ու թուրքական «Բիզիմդիրի» հերթական ձախողման։