Արդեն 25 օր է, ինչ Արցախյան հակամարտության գոտում աննախադեպ ծավալի ու ինտենսիվության մարտական գործողություններ են ընթանում, և ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրա առաջատար և ակտիվ համանախագահ երկրների դիվանագիտական ջանքերն ի զորու չեն փոխել իրավիճակը ռազմաճակատում։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն իրենց համար կարևոր գործընկերներ են։
Չեխիայում արտադրված և Սլովակիայում մոդեռնիզացված DANA ինքնագնաց հրետանային կայանքները դեռևս 3 տարի առաջ Իսրայելի միջոցով զարտուղի ճանապարհով են հայտնվել Ադրբեջանի սպառազինության կազմում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայի թուլացման համար անհրաժեշտ է, որպեսզի որևէ այլ երկիր հեռու մնա հակամարտությունից, չմատակարարվի զենք, չլինի աջակցություն կողմերից որևէ մեկին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ ճեպազրույցում նշեց, որ, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարի լինել ԼՂ հակամարտության կողմ, ապա հնարավոր կլինի հասնել կրակի դադարեցմանն ու խաղաղ բանակցություններին:
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հայ համայնքը զանգվածային ավտոերթ է անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանման կարևորությունը:
Այսօր ընդլայնված աշխատանքային նիստ եմ հրավիրել: Ստեղծված պատերազմական իրավիճակը հուշում է, որ, հաշվի առնելով թշնամու նկրտումները, պետք է պատրաստվենք երկարաժամկետ գործողությունների:
«Հեռուստատեսությամբ ցույց են տվել, որ անօդաչու թռչող սարք են խփել, ինչ-որ մեկը Դավթին ասում է՝ Դավիթ, խոցեցինք-խոցեցինք, Դավիթը հրճվանքով, ծիծաղով ասում է՝ խոցեցինք: Ամեն զանգելուց միշտ տրամադրությունը բարձր է եղել, ասել է՝ ամեն ինչ լավ է, ծառայում ենք, պատերազմ է, ծառայում ենք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իրանագետ Գարիկ Միսակյանի փոխանցմամբ՝ հյուսիսային սահմաններում ստեղծվել է լարվածություն, որն Իրանին ձեռնտու չէ, որովհետև Իրանը միշտ փորձել է իր սահմաններից հեռու պահել պատերազմները, իսկ հյուսիսային սահմանը Կովկասի, հատկապես՝ Արցախի հետ, Իրանի համար միշտ անվտանգ սահմաններից մեկն է եղել:
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Ռազմական դրության պայմաններում պետք է հարկադրանքի մեթոդներ կիրառել զինվորական ծառայությունից խուսափածների կամ հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը չկատարածների նկատմամբ: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը:
Թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:
«Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են։ Հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում»:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:
Կարծում եմ՝ այս հանդիպումը պետք է դիտարկել, և առհասարակ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությունն այս հակամարտության կարգավորման գործում՝ որպես կոորդինացված և փոխհամաձայնությունների վրա հիմնված։ Սա այն հարցն է, որտեղ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները չունեն տարաձայնություններ։ Այս տեսակետից՝ իրար հաջորդող այս այցերը որպես կոորդինացված գործունեության ծրագիր եմ դիտարկում, որն ուղղված է՝ հրադադարի, այնուհետև՝ զինադադարի և առհասարակ հակամարտության թեժ զարգացումների ավարտին։
«Այո, առաջնագծում բավականին բարդ, բավականին դժվար իրավիճակ է ստեղծվել: Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում: Եվ այստեղ կա մի շատ կարևոր նրբություն: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արտաքին ուժերի ներգրավվածությունը:
168 TV ԼՐԱՀՈՍ
Արցախում ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարում զոհված Սամսոն Ռաչիկի Ամարյանը 32 տարեկան էր, զորացրվելուց անմիջապես հետո՝ 20 տարեկանից, անցել էր պայմանագրային ծառայության: 168.am-ի հետ զրույցում Սիսիանի համայնքապետարանի աշխատակից Ռուբեն Մանուչարյանը պատմեց, որ Սամսոնը 10 տարեկան էր, երբ ընտանիքը Գորիսից տեղափոխվեց Շաքի:
Այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ընդգծեց, որ պայքարն առաջին հերթին նշանակում է՝ զենք վերցնել և կռվել հանուն մեր իրավունքների այնքան ժամանակ, մինչև հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որևէ տարբերակի:
«Ստեղծված վիճակի և մեր անելիքների մասին» վերտառությամբ ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ խոսեց այս փուլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ դիվանագիտական լուծում չունենալու, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին, ապա ասաց, թե այս փաստերն ակնհայտ են դարձնում, որ մեր անելիքը պետք է լինի զենք վերցնելը:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հերթական հեռախոսազրույցն է տեղի ունեցել, որի ընթացքում Պուտինը Փաշինյանին առաջարկել է արցախյան հիմնահարցի լուծման վերաբերյալ ՀՀ վարչապետի պատկերացրած փոխզիջումային տարբերակը ձևակերպել ոչ թե բանավոր, այլ գրավոր՝ տեքստային տարբերակով, և ուղարկել իրեն։ Փորձեցինք մեզ հասած այս տեղեկությունը ճշտել ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից։ […]
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման վերաբերյալ:
«Ես գիտեմ, որ բոլորդ սպասում եք լուրերի և գնահատականների և իրավիճակի վերլուծության, և ես ուզում եմ հիմա խոսել այն իրավիճակի մասին, որում մենք գտնվում ենք այսօր, ՀՀ-ն, հայ ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, և խոսել նաև լուծումների մասին»,- այսպես սկսեց ֆեյսբուքյան իր ուղիղ միացումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հող հայրենին պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հրապարակ» կայքը, վերատպելով իմ հաղորդագրությունը Հայաստանի և Արցախի նախկին նախագահների միջև կայացած հանդիպման մասին, իր կողմից ավելացրել է.«Մենք տեղեկացանք, որ ՀՀ նախկին նախագահները որոշել են աջակցել Նիկոլ Փաշինյանի գործողություններին եւ մասնավորապես՝ զինադադարի կնքման որոշմանը, որն իրենց նախկին հայտարարություններից ու դիրքորոշումներից այնքան էլ չի բխում։
Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ստեղծված իրավիճակի և մեր անելիքների մասին, անդրադարձավ նաև հանրության մեջ այս օրերին առավել շատ քննարկվող հայ-ռուսական հարաբերություններին: