«Թուրքն ազատ ելումուտ է անում Արցախում, չկա՛ անվտանգություն». արցախցի կին
«Բոլորն էլ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանն աստղային թվերով վաճառել է Արցախը, իմ տանը հիմա թուրքերն են ապրում, իմ երկրում հիմա թուրքերն են ապրում»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցի Գոհար Գրիգորյանը:
Տիկնոջ խոսքով՝ իրենք իրենց բողոքի ձայնը բարձրացնում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանն օր առաջ հեռանա:
«Դավաճան, հեռացի՛ր, և վերջ, դա է մեր ցանկությունը: Բոլոր դարերում էլ այդպես է եղել, կապւտուլյացիայի ենթարկված ղեկավարները՝ գեներալները, պատերազմ պարտվող ղեկավարները, հրաժարական են տալիս, թե ինչո՞ւ այս դավաճանը հրաժարական չի տալիս, պարզ է, չէ՞, բոլորիս, մեր ոստիկաններին էլ է պարզ: Հայաստանն էլ պետք է սկուտեղի վրա մատուցի Թուրքիային, նոր իր հրաժարականը տա՞: Պետք է պայքարենք այնքան, մինչև հրաժարական տա»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Արցախցի կինը նաև մտահոգություն հայտնեց այս պահին Արցախ վերադառնալու համար.
«Բոլոր արցախցիներին ասում են՝ ետ եկեք Արցախ, որտե՞ղ գան, դուք 10.000 քառակուսի ադրբեջանցիներին եք հանձնել, որտե՞ղ գան մնացած արցախցիները: Արայիկ Հարությունյա՛ն, կանչում ես՝ արցախցիներ, եկեք, որտե՞ղ գան, որտե՞ղ: Մատաղիսցին որտե՞ղ գա, շուշեցին ո՞ւր գնա, հադրութցին ո՞ւր գնա, որտե՞ղ գնան Մարտակերտի շրջանի գյուղացիները, որտե՞ղ գնան, պատասխան չկա, ոչ մեկը պատասխան չի տալիս: Անվտանգության խնդիր կա, չկա՛ն սահմաններ, Արցախի բանակը չկա, ջարդված, քայքայված է, չկա՛ բանակ, Արցախում չկա անվտանգություն, թուրքն իր համար ազատ ելումուտ է անում Արցախում…»:
Մանրամասները՝ տեսանյութում