Ռուսաստանցիների շուրջ 72%-ը հետաքրքրվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ

Ռուսաստանցիների շուրջ 72%-ը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ցույց են տալիս Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալները:

Հարցման համաձայն` Լեռնային Ղարաբաղում իրավիճակին հետևում է ռուսաստանցիների 72%-ը, տարածաշրջանային իրադարձություններին ընդհանրապես չի հետևում հարցման մասնակիցների 26%-ը: Հարցին, թե որ կողմն է սանձազերծել հակամարտության սրումը, 5%-ը նշել է, որ Հայաստանը, 12%-ը նշել են, որ Ադրբեջանն է սանձազերծել, ևս 5%-ը նշել է, որ Թուրքիան:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031