«Հակառակորդին շպրտում ենք»․ «Զինուժ մեդիա»-ի լրագրող Ներսես Իվանյանի բացառիկ ռեպորտաժը արցախյան ճակատից:
«Բարի լույսը` առաջնագծում զինվորի պատրաստած ամենահամով սուրճով՝ մեր հերոս տղաների հետ»:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է արել իրենց էջերում տեղադրել Արցախի Հանրապետության դրոշը՝ «Ճանաչե՛լ Արցախը» կոչով:
Հրետակոծությունից Ստեփանակերտում հրդեհ էր բռնկվել, թիրախավորվել էին քաղաքացիական շենքերն ու ենթակառուցվածքները։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սա վերջին մի քանի օրերի ընթացքում Գերմանիայի ղեկավարի հետ ունեցած երկրորդ զրույցն է:
Արցախի և Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական ավանտյուրան շատ թանկ է նստում և դեռ նստելու է Ադրբեջանի վրա։ Խոսքը միայն ռազմական ու մարդկային կորուստների մասին չէ։ Թեև դրանք ևս չափազանց մեծ են։
Հայաստանի խորհրդարանի խոսնակը առանձազրույց է ունեցել Արցախի Հանրապետության իր գործընկերոջ՝ Արթուր Թովմասյանի հետ, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հասցված հարվածների արդյունքում վնասվել է էլեկտրական ցանցերի շենքը:
«Թուրքիան, որն աշխարհին ասում էր, որ ինքն ահաբեկչության զոհ դարձած երկիր է, այսօր դարձել է ահաբեկչություն արտահանող, ահաբեկչության թրաֆիքինգով զբաղվող երկիր։ Թուրքիայի հերթական պահվածքը միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ սա այն Թուրքիան է, որը մարտահրավեր է նետում աշխահին՝ անգամ այս պանդեմիայի պայմաններում։ Այս պետությունն իր հավակնությունները ներկայացնում է ձախողված պետություններում՝ Սոմալի, Լիբիա և այլն, և հիմա, տեղի տալով Ադրբեջանի հորդորներին, մարտ է նետել և իր սպայական կազմը, որը գործողությունների է դիմում օդում, և ահաբեկիչներն Արցախի հետ սահմանին են»,- ասաց թուրքագետը։
Իսրայելական Jerusalem Post լրատվամիջոցը հրապարակել է հայկական կողմի ներկայացրած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը LORA տեսակի բալիստիկ հրթիռ կիրառում` Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվելե «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը:
Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության վրա հարձակումից մի կերպ փրկվածներից է նաև 37-ամյա Իրինա Գրիգորյանը, որը երկու օր առաջ, այլ ելք չունենալով, որոշել է դուրս գալ Արցախից: Այժմ Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում է՝ հարազատների հետ: Բայց հոգով տիկին Իրինան սահմանին է՝ ժամկետային զինծառայող որդու կողքին:
Ըստ ականատեսների դիտարկումների՝ Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին ներկայացրեց ՊԲ N զորամասի պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմի հերոսությունը, և վստահեցրեց` նման դրվագները տասնյակներ են:
«Վախենամ՝ մենք ավելի մեծ արյունահեղության ճանապարհին ենք»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին՝ անդրադառնալով Արցախյան պատերազմի վերսկսմանը, ԱՄՆ դիրքավորմանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների դիվանագիտական ջանքերին։
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում պատասխանել է Արցախում սփյուռքի հայերի բնակեցման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:
Հենց այս պահին Ադրբեջանի զինված ուժերը կրկին կրակի տակ են առել Արցախի մայրաքաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները։
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է մարտական գործողությունների ընթացքը՝ Ուղիղ
Լուսանկարներն արտոնված են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից
Այս հակամարտությամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ինչպես նաև՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, ով անմիջականորեն զբաղվում է հակամարտությամբ տեղում, իրականացնում է մոնիտորինգներ և այլն։ Առաջին իսկ օրից մենք շփումների մեջ ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, նրանք տեղեկացված են իրավիճակի մասին, ինչպես նաև տեղեկացված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, այդ թվում՝ ռուսական կողմը։ Ռուսական կողմի հետ մշտական կապի մեջ է ՀՀ ԱԳ նախարարը, մենք սերտորեն համակարգում ենք մեր գործողությունները Երևանից մեր գործընկերների հետ։ Այս իմաստով հաղորդակցության, շփումների, տեղեկատվության խնդիր Մոսկվայի հետ գոյություն չունի։
Սիրելի հայրենակիցներ, եթե ձեր կողքին հանգամանքների բերումով արցախցի դպրոցահասակ երեխաներ կան, հիշեք, որ նրանք կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը, առանց մտածելու փաստաթղթերի մասին։
Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի ներկայացմամբ` խաղաղ բնակչությունը շարունակում է գտնվել ակտիվ հրետակոծության տակ: Օդային ազդանշան են լսվում, հրետակոծության ձայները ևս լսելի են․ ակտիվ շարունակում է աշխատել ՀՕՊ համակարգը:
«Ճանաչումը լինում է դե ֆակտո և դե յուրե: Դե ֆակտո տեսանկյունից կարող ենք ասել, որ փաստացի հարաբերությունների մեջ մտնելով են պետությունները ճանաչում ճանաչվող սուբյեկտին, իսկ դե յուրեի պարագայում լինում են քաղաքական հայտարարություններ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
ԱՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանն այսօր Արցախում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց, որ Արցախում սպասում էին պատերազմի, բայց ինչ-որ ներքին ձայն միշտ հուշել է, որ թշնամին դասեր քաղած կլինի նախորդ պատերազմներից:
«Ժամանակավոր զինադադարի առաջարկ չենք ստացել, Կարմիր խաչի հետ կապի մեջ ենք, և եթե լինի զինադադար, իհարկե, դիերի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն, ինչպես որ լուծվել են 2016թ.: Այս առումով մեր պատրաստակամությունը կա, բայց պատերազմը կանգնեցնելու համար միայն մեր կամքը քիչ է: Ով սկսել է այդ պատերազմը, իրենք պետք է առաջինը կանգ առնեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
«Չնայած, որ Ադրբեջանն ագրեսոր է, Հայաստանը հասկացրել է, որ պատրաստ է աշխատել կողմերի հետ՝ հակամարտությանը վերջ դնելու նպատակով: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնեն անիմաստ բռնությունը և նստեն սեղանի շուրջ»,-թվիթերյան իր էջում գրել է կոնգրեսականը: