Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվս երկու ինքնաթիռ զգետնվեց 10 րոպե առաջ։ Համառ մարտերը շարունակվում են»։
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հպարտ եմ, որ պատիվ ունեմ Արայիկ Հարությունյան բացառիկ անհատի ու նախագահի թիմում աշխատելու։ Ավելին ասել չեմ կարող»։
Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։
«Գիշերը ընթացել են թեժ մարտեր։ Մանրամասները՝ շուտով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով։
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հոկտեմբերի 2-ի երեկոյան Ստեփանակերտին հասցրած հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, կա 4 վիրավոր:
«Հայկական Ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 1-ի «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերնագրի ներքո զետեղված խմբագրականում հարկ չկա տողատակ փնտրելու կամ տարընթերցելու, ուղղակի ասում է, որ Թուրքիան Արցախի խնդրի կարգավորման բանակող կողմ լինի, և Հայաստանն ուղղակի այդ երկրի հետ բանակցի: Առաջարկը պատճառաբանվում է և հստակ տեսլական է ուրվագծվում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի հաջող հեռախոսազրույց է անցկացրել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համատեղ կոչի վերաբերյալ:
Արցախի Հանրապետությունում կոմունալ ծառայությունների ոլորտում անջատումներ չեն լինի քաղաքացիների կողմից վճարումները ժամանակավոր չկատարելու դեպքում:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համոզված է` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի:
ԱՀ պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարեց, որ Ստեփանակերտից բնակչությունը չի տարհանվել:
Արցախի կառավարության կողմից կգործարկվի թեժ գիծ, որը կպատասխանի Հայաստան-Արցախ ելքի և մուտքի վերաբերյալ հարցերին:
Արցախն ունի ամբողջ բնակչությանը թաքստոցներով ապահովելու հնարավորություն, անհրաժեշտության դեպքում հավելյալ ռեսուրսներ:
«Չնայած նրան, որ այս հեռախոսազրույցից հետո ռուսական կողմի հաղորդագրությունից տպավորություն էր ստեղծվում, թե կողմերի միջև առնվազն կան որոշակի պայմանավորվածություններ և ընդհանուր ընկալում, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, սակայն դրան հետևեց թուրքական կողմի մի նոր հայտարարություն այս հեռախոսազրույցի վերաբերյալ, որտեղ արդեն նշվում էր, որ հրադադարի հաստատումն անիմաստ է, քանի դեռ տարածքներից հայերը դուրս չեն եկել, որովհետև հետո, միևնույն է՝ նորից ռազմական գործողություններ կլինեն, և այլն: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Թուրքիան մնում է իր դիրքորոշմանը և որևէ կերպ չի պատրաստվում քայլեր ձեռնարկել հրադադարի վերականգնման ուղղությամբ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային պարտավորությունները:
«Չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, որն է ճշմարտությունը, բայց կա երկու մեկնաբանություն։ Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքերը հրատարակելով իրենց տեքստը՝ ցույց են տալիս, որ հրահրում են Ադրբեջանին, որպեսզի վերջինս շարունակի ռազմական ագրեսիան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիան»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում թաքֆիրական ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է՝ ուղղված խաղաղությանն ու անվտանգությանը:
Հայկական միասնական տեղեկատավական կենտրոնը ներկայացրել է առաջին կադրերը հրետակոծված Ստեփանակերտից:
Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը:
Սեպտեմբեի 27-ից արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի նախաձեռնած պատերազմական գործողություններին միջազգային կառույցներն ու աշխարհի գերտերությունները սկսեցին արձագանքել միայն այդ գործողությունների մեկնարկից 3 օր անց, իհարկե, ավելի լավ է գոնե 3 օր անց աշխարհից ազդակներ ստանալը, քան առհասարակ չստանալը, բայց, միևնույն է, դրանք բավարար չեն։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Բագրատ Եսայանը։
Tert.am-ի լուսանկարիչ Վահե Մելքոնյանը շարունակում է բացառիկ կադրեր ներկայացնել Արցախից:
168 TV ԼՐԱՀՈՍ
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման կարևորությունը:
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա:
Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածել է Ստեփանակերտին ծանր հրթիռներով։
Կարծում եմ՝ դա մեծ գլխացավանք է դառնալու Ադրբեջանի համար։ Վարձկանները, ջիհադականները, մարտնչող իսլամիստները միզազգային ահաբեկչության բաղկացուցիչներն են, որ մարտահրավեր են գլոբալ անվտանգությանը։ Այսինքն` Ադրբեջանը Հայաստանի դեմ պայքարում է ահաբեկիչների միջոցով։ Կարծում եմ՝ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի միջազգային հեղինակությունն անկում է ապրելու։ Արցախի Հանրապետությունն այսօր կռվում է գլոբալ ահաբեկչության դեմ, որը սպառնալիք է թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային անվտանգությանը: Հետաքրքիր է, որ այս թեման շատ լայն ու արագ տարածում գտավ միջազգային լրատվամիջոցներում, և նույնիսկ արձանագրվեց Ռուսաստանի և Իրանի ԱԳ հայտարարություններում:
ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետությունում հարուցած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ:
Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին: