«Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար». Նիկոլ Փաշինյան

«Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց՝ Փաշինյանն արդյո՞ք ընդունում է, որ ձախողել է:

«Այդ հարցին մի քանի անգամ առիթ ունեցել եմ անդրադառնալու և պետք է հաշվել և կշռել գինը, որով հնարավոր է դա անել: Այդ գինը, ցավոք, ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ այդ գինը բանակցային ողջ գործընթացում ծանրացել է, մեծացել է և հասել է մի շատ մեծ, բարդ և անընդունելի չափերի: Եթե ամեն ինչ այսպես է դասավորվել, ես չեմ կարող ասել, որ մենք ամեն ինչ կատարյալ և ճիշտ ենք արել, բայց ինձ զարմացնում է այն, որ Հայաստանում իշխանության եղած շատ ուժեր և մարդիկ պնդում են, որ իրենք ամեն ինչ ճիշտ են արել»,- ի պատասխան՝ ասաց Փաշինյանը:

Նա նաև խոսեց զինվորների սննդի, ներքնազգեստի խնդիրների մասին:

Տեսանյութեր

Լրահոս