ԱԻՊԾ սակրավորական խմբերը կոչնչացնեն Մարտակերտում հայտնաբերված «Սմերչ»-ի ռումբերը

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերը Մարտակերտ քաղաքում հայտնաբերել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված ռումբեր։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Այսօր ԱԻ ծառայության սակրավորական խմբերը Մարտակերտ քաղաքում հայտնաբերել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված ռումբեր։ Քիչ հետո դրանք կոչնչացվեն։ Խնդրում ենք պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք։ Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031