Ռուս ռազմական բժիշկները նոր բուժկետներ են տեղակայել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ, Խոջալու բնակավայրերում և Լաչինի միջանցքում. ՌԴ ՊՆ
Ռուս ռազմական բժիշկները վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 39 բնակչի բժշկական օգնություն է ցուցաբերել, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:
Բացի այդ, ըստ հաղորդագրության, նոր բուժկետներ են տեղակայվել Ստեփանակերտում, Խոջալուում և Լաչինի միջանցքում:
Ռուս խաղաղապահների բժշկական ստորաբաժանումներից ստեղծվել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ ապահովելու համար ռազմական բժիշկների աշխատանքը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Բժշկական բրիգադների կազմում են տարբեր մասնագիտական ուղղվածությամբ բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ, որոնք օգնություն են ցույց տալիս հեռավոր գյուղերի և շրջանների բնակչությանը:
Տեղի բնակիչները հիմնականում բժիշկներին դիմում են տարբեր քրոնիկական, ինչպես նաև սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդությունների, ատամնաբուժական ծառայությունների համար: