Բաժիններ՝

«Այնպիսի զգացողություն է, կարծես մեզ դավաճանել են. Փաշինյանը հայրենիքի մի մասը ծախել է թշնամուն». «ՌԻԱ Նովոստի»-ին զրուցել է Ստեփանակերտի բնակիչների հետ

Գրեթե մեկ ամիս է անցել չճանաչված Լեռնային Ղարաբաղի շուրջnՀայաստանի և Ադրբեջանի միջև կատաղի ռազմական գործողությունների ավարտից: Ստեփանակերտը ՝ ԼՂՀ մայրաքաղաքը, վերականգնվում է վերջին պատերազմի հետևանքներից: ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փախստականներին կոչ է արել վերադառնալ տուն և խոստացել է «լուծել բոլոր խնդիրները»:

«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը զրուցել է Ստեփանակերտի բնակիչների հետ, որոնք մասնիկ առ մասնիկ հավաքում են իրենց նախկին կյանքը, և պարզել է, թե ինչու է, որ ոչ բոլորն են կիսում են տեղի իշխանությունների լավատեսությունը:

Մեր տեղն այստեղ է

Չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղում մարտերը դադարել են 4 շաբաթ առաջ, Ստեփանակերտը ամայի և ավերված տեսք ունի: Ուր նայում ես, վառված մեքենաների բեկորներ են, ճանապարհներին ռմբակոծությունների հետևանքով առաջացած փոսեր են: Քաղաքի կենտրոնում, բնակելի տներում կոտրված են ապակիները, բնակարաններում պատուհանները ծածկված են թաղանթով, որը դժվար թե պաշտպանի դեկտեմբերյան ցրտից, մյուս տեղերում դա էլ չկա, ինչը ապացուցում է, որ բնակիչները դեռ չեն վերադարձել:

68-ամյա Դավիթ Տոնոյանի պատուհանների վրա ապակիներ չկան, մի քանի բեկորներ խրված են շրջանակների մեջ: Տարեց մարդ է, ալեհեր, դեմքը առատորեն կնճիռներով ծածկված: Նա զգուշորեն դուրս է հանում բեկորները և թափանցիկ պլաստիկի կտորները սոսնձում շրջանակներին: Այսպիսով, նա տունը պատրաստում է հարազատների վերադարձին:

«Գնացի քաղաքապետարան, հարցրի՝ կարո՞ղ են ինձ վճարել ապակիները փոխարինելու համար: Նրանք ասացին, որ կարող են միայն պոլիէթիլեն տալ», -ձեռքերը թափ է տալիս Դավիթը:

Արևոտ եղանակին նրա տան պատուհանը նայում է հեռվում բարձրացող լեռնաշղթաներին: Տղամարդը ասում է, որ հենց այնտեղից է, որ արկերը նետվում էին ռմբակոծության ժամանակ, և ինքը և իր հարևանները պայթյուններից ավելի քան երեք շաբաթ պատսպարվել են նկուղում:

«Երբ ամեն ինչ սկսվեց, ես երեխաներին ուղարկեցի Երևան: Ինչո՞ւ պետք է նրանք տեսնեին այն, ինչ ես տեսել եմ 25 տարի առաջ: Ես ինքս չէի մտածում հեռանալ. ես մանկուց ապրել եմ Ստեփանակերտում, մեր տեղն այստեղ է: Մենք այլ բնակիչների հետ շաբաթներ շարունակ նստել ենք տան նկուղում: Այնտեղ ուտելիք էին պատրաստում, գիշերում: Ռմբակոծության ձայնը անդադար էր: 90-ականներին մենք գոնե գիտեինք, որ 20-30 արկ է, և մինչ նրանք այնտեղ լիցքավորում էին զենքերը, մենք կարողանում էինք վազել առաջին հարկ` զուգարան: Հիմա ստիպված էինք դիմանալ մինչ երեկո»,-պատմում է Դավիթը:

Տղամարդու տան դիմաց` ապակու բեկորնեի կողքին, հրթիռների պողպատյա բեկորներ են ընկած: Նա հիշում է, որ նախորդ պատերազմում իր փողոցում բոլոր կողմերից գնդացիրների կրակահերթեր էին լսվում: Սակայն այս անգամ զենքը շատ ավելի սարսափելի էր:

«Իմ երեխաներն ու թոռները այստեղ են ապրելու» – զրուցակիցը մատով ցույց է տալիս իր բնակարանի խորքը:

«Նրանք շուտով կվերադառնան: Ես կցանկանայի այսօր, բայց երևի մի քանի շաբաթ անց կվերադառնան: Գլխավորն այն է, որ էլեկտրաէներգիա և գազ տրամադրվի, դրանով ամեն ինչ կստացվի: Ի վերջո, եթե հնարավոր չէ լվացվել և ուտելիք պատրաստել, ինչի՞ համար վերադառնալ»:

«Զգացողություն է, կարծես մեզ դավաճանել են»

Լեռնային Ղարաբաղում սահմանազատումից հետո ոչ բոլոր բնակիչներն են տեղյակ, թե որտեղ է իրենց տունը: Ամեն օր հարյուրավոր փախստականներով ավտոբուսներ են ժամանում Ստեփանակերտ, հիմնականում այն շրջաններից, որոնք հայտարարության համաձայն փոխանցվել են Ադրբեջանին: Քաղաքապետարանն ակնկալում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում շուրջ 25 000 մարդ կվերադառնա ԼՂՀ մայրաքաղաք: Եվ սա այն դեպքում, երբ քաղաքի ամբողջ բնակչությունը հազիվ է անցնում 50 000-ը:

Ժաննա Սարգսյանը և նրա տարեց մայրը՝ Անահիտը, ավտոբուսով նոր են ժամանել Ստեփանակերտ ՝ ռուս խաղաղապահների շարասյան ուղեկցությամբ: Դրանից առաջ կանայք գրեթե երկու ամիս ապրել էին Երևանում` փախստականների համար նախատեսված հանրակացարանում: Ժաննան կանգնած է կպչուն ժապավենով փաթաթված խոշոր վանդակավոր պայուսակների մոտ, և հուսահատությունից շփում է ճակատը:

«Մենք Ստեփանակերտից գնացել ենք հոկտեմբերի 2-ին: Սկզբում մենք չէինք նախատեսում մեկնել. Իմ որդին կռվում էր, և ես չէի ուզում նրան թողնել և փախչել: Բայց նա պնդում էր.« Մայրիկ, ես չգիտեմ այստեղ անհանգստանամ ինձ, թե՞ ձեզ համար»: Որդիս վիրավորվել է: Հիմա մենք չգիտենք ինչ անել և որտեղ ապրել: Մենք այստեղ հարազատներ ունենք, բայց նրանց մոտ երկար ժամանակ մնալ չենք կարողանա», -ասում է Ժաննան:

Ժաննան ու Անահիտը նախկինում ապրում էին Շուշիում:

Հանկարծ կնոջ հուսահատությունը փոխարինվում է Նիկոլ Փաշինյանի դեմ բարկությամբ: «Անհնար էր հանձնել Շուշին, այնպիսի զգացողություն է, կարծես մեզ դավաճանել են: Տեսեք, ես ցույց կտամ ձեզ», – ցույց է տալիս Ժաննան Ստեփանակերտից հարավ գտնվող բլուրները: «Այնտեղ ՝ այդ լեռան վրա, Շուշին է: Այնտեղ մեր նախնիները, տատիկը, պապիկն են թաղված: Մենք այնտեղ 3 սենյականոց բնակարան ենք թողել: Մենք թողել ենք ամեն ինչ և փախել ենք այնտեղից»:

Ժաննան միակը չէ, որ զայրացել է Փաշինյանի վրա. նրա զգացումները կիսում են Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Չճանաճված հանրապետությունում նշում են, որ ստորագրելով հայտարարությունը, Փաշինյանը հայրենիքի մի մասը ծախել է թշնամուն:

Կյանքը հետո

Ինչպես տեղական իշխանություններն են հայտնել, 6 շաբաթվա ընթացքում Ստեփանակերտում տեղի ունեցած զանգվածային գնդակոծության արդյունքում ոչնչացվել է ամբողջ բնակարանային ֆոնդի մինչև կեսը: Հիմա որոշ շրջաններում էլեկտրականություն չկա, մյուսներում՝ գազ, ջրամատակարարում և տաք ջուր: Ամբողջ քաղաքում աշխատում է ընդամենը մի քանի բանկոմատ, որտեղ հաճախ կարելի է տեսնել ռազմական և օտարերկրյա լրագրողների հերթեր: Խանութների, սրճարանների և ռեստորանների մեծ մասը փակ է: Քաղաքի հիմնական շուկայում բաց է ընդամենը մի քանի տաղավար: Չվաճառված մրգերն ու բանջարեղենը փչանում են փողոցներում:

Լրագրողի առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը բջջային կապի բացակայությունն է: Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ գնալիս ազդանշանը թուլանում է: Քաղաքում, ընդհանրապես կապ չկա: Միակ հեռահաղորդակցական ընկերության`«Ղարաբաղ Տելեկոմ»-ի շենքը ռմբակոծության ժամանակ առաջիններից է վնասվել: Հիմա նրանք նորից սկսել են SIM քարտեր բաժանել, դրանց համար հերթը սկսվում է գրասենյակի բացվելուց մոտ մեկ ժամ առաջ:

«Պատերազմի ժամանակ մեր գրասենյակը այն քչերից էր, որ շարունակում էր աշխատել», – ասում է 32-ամյա մենեջեր Իննան անթաքույց հպարտությամբ, – «Պայթյունները կոտրել էին ապակիները, ինչը խիստ ցրտի պատճառ էր դարձել: Դրանք տեղադրվել են վերջերս: զինվորականները եկել էին մեզ մոտ և զարմացել, թե ինչպես ենք աշխատել նման պայմաններում»:

Նրանց գրասենյակից ոչ հեռու կա մի փոքրիկ սուրճի խանութ, որը, տեղացիների խոսքով, վերջին հրետակոծությունների ժամանակ ծառայել է որպես թաքստոց: Եվ հենց այդ անկյունից այն կողմ Ստեփանակերտի քաղաքապետարանն է, որի դիմաց շարված էր երկար հերթ: Մարդիկ կանգնած են սննդի համար. բրինձ, արևածաղկի ձեթ, շոգեխաշած միս, շաքար, ոսպ:Տուն կորցրած անձանց անվճար ծածկոցներ են տրամադրում: Գիշերը այստեղ շատ ցուրտ է:

Ստեփանակերտի փողոցներում քիչ քանակությամբ թեթև մարդատար մեքենաներ կան, դրանք հիմնականում աշխարհազորայիններն են վարում: Նրանցից մեկը ՝ շուրջ 50 տարեկան ալեհեր տղամարդ, համաձայնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին տանել քաղաքի ծայրամաս: Նրա հին Mercedes-ի առջևի ուղևորի նստատեղին ավտոմատ է դրված` մի քանի լրիվ լիցքավորված պահեստատուփերով, հետևի նստարաններին ՝ մեծ քանակությամբ մթերք է և շան կեր:

Թարգմանությունը՝ tert.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս